22:11:15 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Հրապարակ». Զորամասեր են կանչել մարտական հերթապահության մեջ չգտնվող պայմանագրայիններին

    10:26 25 Նոյեմբեր 2021

    «Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ իշխանություններն ու պատկան գերատեսչությունները լռում են եւ չեն հաստատում հայ-ադրբեջանական սահմանին կուտակումների մասին տեղեկությունները, սակայն բանակում արդեն մի քանի օր է, ըստ տեղեկությունների, համար մեկ դրություն է հայտարարված։

    Սյունիքից ու Գեղարքունիքից մեզ լուրեր են հասնում, որ զորամասեր են կանչել մարտական հերթապահության մեջ չգտնվող պայմանագրայիններին եւս եւ ասել, որ մինչեւ նոյեմբերի 25-26-ը ներառյալ պետք է մնան զորամասերում կամ անցնեն մարտական հերթապահության՝ ինչ-ինչ հնարավոր զարգացումներով պայմանավորված»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ