- Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի գույքի վրա
- Ի՞նչ է սա, եթե ոչ քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում. Դավիթ Տոնոյան
- ՀՀ ՔԿ ՀԿԳ վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ է նշանակվել
- «Պատմության մեջ առաջին անգամ «հայկական» իշխանությունը բռնի տեղահանում է հայերին». Դավիթ Շահնազարյան
- ՄԻՊ-ը առաջարկություններ է ներկայացրել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով
- Վնասազերծվել է 121 պայթուցիչ, 2 հրթիռ, ականանետի 74 ական, 282 արկ եւ 5 ավիառումբ. ՆԳՆ ԱԻ պետական ծառայություն
- Սպանություն՝ Երեւանում. 48-ամյա որդին կասկածվում է 74-ամյա հորը սպանելու մեջ
- Քաղաքաշինության կոմիտեում քննարկում է տեղի ունեցել կորեացի փորձագետների խմբի հետ՝ Ազգային գեոպորտալի բարելավման համար
- Սպիտակ տունը դեմ է ԱՄՆ-Թայվան հարաբերությունները վերանայելու Կոնգրեսի երկկուսակցական առաջարկին
- Բացահայտվել է քաղցրավենիքների խանութի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակության դեպքը. կա ձերբակալված անձ
Ցավոք, նորից պետք է գանք մեր արտաքին և ներքին քաղաքականության ողբերգական վիճակին, որտեղ Հայաստանի “իշխանությունները” վերածվել են օղակը վզին գցած շնիկի․ Արտակ Զաքարյան
17:26 15 Հունվար 2022“3+3” կովկասյան ձևաչափի նախաձեռնությանը զուգահեռ, Ադրբեջանը կարծես թե ձգտում է հայտնվել տարածաշրջանային նոր պրոյեկտներում: ԱՄՆ կազմակերպած “դեմոկրատիայի” ֆորումից դուրս մնալուց հետո, Ադրբեջանը՝ Արևմուտքի խնամակալությանն ու բարեհաճությանը ձգտող նոր (իրականում հին) գաղափար է առաջ քաշել, որի առաջին քայլերն իրականացվեցին հունվարի 14-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում: Կրկին խոսվեց տարիներ առաջ մեռած ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուրաինա, Ադրբեջան, Մոլդովա) նախագիծը վերակենդանացնելու մասին:
Երեկ Կիևում, Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվեցին 6 համաձայնագրեր, որոնք վերաբերում են սևծովյալ և կասպիան ավազաններում ռազմավարական համագործակցությանը, միմյանց տարածքային ամբողջականությանն աջակցելուն, հիբրիդային պատերազմերին համատեղ դիմակայելուն, ինչպես նաև էներգետիկ և տրանսպորտային նոր պրոյեկտների գործարկմանը: Ընդ որում՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա երթուղով երկաթուղային, ավտոմոբիլային և ծովային հաղորդակցության նպատակով կարևորվել են ՎՈՒԱՄ երկրների ներգրավվման հավանականությունը:
Նշենք նաև, որ 2021թ. դեկտեմբերի 15-ին, Բրյուսելում Ալիև-Զելենսկի հանդիպման ընթացքում, Զելենսկին առաջարկել էր նաև 2022թ. փետրվարին անցկացնել Ուկրաինա-Թուրքիա-Ադրբեջան գագաթաժողով՝ նվիրված դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակին:
Դատելով Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին քաղաքականության հետագծից, այս պահի համար կարելի է ենթադրել, որ.
1. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը փորձում է Արևումտքին ցույց տալ իր ինքնուրույնությունը, և ապացուցել, որ կախված չէ Թուրքիայից և Ռուսաստանից: Դա հատկապես գնահատելի է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում՝ հաշվի առնելով Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները:
2. Օգտվելով իր աշխարհագրական դիրքից՝ փորձում է Արևմուտքում և Ասիայում ընդգծել իր դերը տրանսպորտային հաղորդակցությունների հարցում: Դա իրեն հնարավորություն կտա նաև քաղաքական առումով հետին պլան մղել Արցախի հարցի վերջնական կարգավորման միջազգային օրակարգը:
3. Վերակենդանացնելով ՎՈՒԱՄ-ի գաղափարը (որը շահեկան է Արևմուտքին և մոռացության է մատնվել միայն “Արևելյան Գործընկերության” ծնվելուց հետո՝ 2009թ-ից), փորձում է հակադրվել ռուս-պարսկական “3+3” նախաձեռնությանը: Հատկապես, որ Վրաստանը դեմ է “3+3”-ին մասնակցելուն:
4. Չի բացառվում, նաև որ այսպես կոչված “զանգեզուրյան միջանցք” գաղափարի կյանքի կոչման համար Ալիևը փորձում է 2022թ. ընթացքում նոր միջազգային հիմնավորումներ և աջակիցներ փնտրել: Նպատակն այն է, որ մեծացնի Հայաստանի վրա միջազգային ճնշումը, և ստիպի հայկական կապիտուլյանտերին հաշվի նստել “գլոբալ շահերի” հետ:
5. Թուրքիան Ադրբեջանին ներգրավում է տարածաշրջանային հակառուսական պրոյեկտներում, ինչը հնարավորություն կտա ՌԴ հետ նոր սակարկություններ սկսել, որտեղ կարող են տրորվել նաև Հայկական շահերը:
6. Առավելագույն օգուտ քաղել սկսված “հայ-թուրքական երկխոսությունից”, զրկելով Հայաստանին արցախյան հարցում որևէ նախաձեռնությունից, Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի մոտիվացիայից, հայկական Սփյուռքի դերակատարությունից: Բացի այդ, փորձելու են ստիպել Հայաստանին ճանաչել Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև Հայաստանին լիակատար տնտեսական և տրանսպորտային կախվածության մեջ պահել Թուրքիայից և Ադրբեջանից: Ամեն կերպ խոչընդոտելու են ՀՀ ԶՈՒ վերակազմավորմանն ու զարգացմանը: Իսկ վերջնարդյունքում, կարող են լինել նաև Արցախից ՌԴ Խաղաղապահ կոնտիգենտի, ինչպես նաև Հայաստանից՝ ՌԴ 102-րդ բազայի դուրսբերման պահանջները:
7. Ուկրաինայի հետ կապերի խորացման միջոցով, փորձելու են ստանալ հավաքական Արևմուտքի և ՆԱՏՕ-ի բարեհաճ վերաբերմունքը Արբեջանի և Թուրքիայի նկատմամբ, ինչպես նաև փորձելու են վիժեցնել ԵԱՀԿ ՄԽ հետագա գործունությունը: Այստեղ Ադրբեջանի հաշվարկները հիմնվում են նաև այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ-ՌԴ հակամարտությունը, ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում, հնարավոր է վերածվեն կրիտիկական լարվածության, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ նաև ԵԱՀԿ ՄԽ-ում համատեղ աշխատանքի վրա:
Ցավոք, նորից պետք է գանք մեր արտաքին և ներքին քաղաքականության ողբերգական վիճակին, որտեղ Հայաստանի “իշխանությունները” վերածվել են օղակը վզին գցած շնիկի: Ընդ որում օղակի մի ծայրը Մոսկվայում է (ռազմա-քաղաքական, անվտանգային միակ աջակցությունը), մյուսն Անկարայում (երբ իրենց պետք է՝ Հայաստանի և Արցախի սահմաններին սկսվում են հրաձգությունները), երրորդը՝ Բրյուրսելում (կապիտուլյանտները հույս ունեն, որ ԵՄ վարկերով կարող են գոնե մեղմել օրեցօր ահագնացող սոցիալական ճգնաժամը), չորրորդը՝ Վաշինգտոնում (առայժմ անհույս այլընտրանքի տեսքով) և այլն:
Ի՞նչ ենք մենք հակադրում Ադրբեջանի և Թուրքիայի ուղղակի և անուղղակի հակահայկական օրակարգերին: Փաստացի, ոչ մի բան: Ներսում իրար բռնելով- բանտարկելով, շինծու դատավարություններով, շարունակվող պառակտումներով, “նախկին-ներկա” սպանիչ հայտարարություններով, ահագնացող թանկացումներով և ծայրաստիճան կախյալ արտաքին մեյմունություններով:
Նորից պետք է հիշենք Եղիշե Չարենցին.
«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է»:
Լրահոս
- Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի գույքի վրա 16:30 8 Օգոստոս 2022
- Ի՞նչ է սա, եթե ոչ քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում. Դավիթ Տոնոյան 16:19 8 Օգոստոս 2022
- ՀՀ ՔԿ ՀԿԳ վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ է նշանակվել 16:09 8 Օգոստոս 2022
- «Պատմության մեջ առաջին անգամ «հայկական» իշխանությունը բռնի տեղահանում է հայերին». Դավիթ Շահնազարյան 15:57 8 Օգոստոս 2022
- ՄԻՊ-ը առաջարկություններ է ներկայացրել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով 15:45 8 Օգոստոս 2022
- Վնասազերծվել է 121 պայթուցիչ, 2 հրթիռ, ականանետի 74 ական, 282 արկ եւ 5 ավիառումբ. ՆԳՆ ԱԻ պետական ծառայություն 15:32 8 Օգոստոս 2022
- Սպանություն՝ Երեւանում. 48-ամյա որդին կասկածվում է 74-ամյա հորը սպանելու մեջ 15:20 8 Օգոստոս 2022
- Քաղաքաշինության կոմիտեում քննարկում է տեղի ունեցել կորեացի փորձագետների խմբի հետ՝ Ազգային գեոպորտալի բարելավման համար 15:09 8 Օգոստոս 2022
- Սպիտակ տունը դեմ է ԱՄՆ-Թայվան հարաբերությունները վերանայելու Կոնգրեսի երկկուսակցական առաջարկին 14:57 8 Օգոստոս 2022
- Բացահայտվել է քաղցրավենիքների խանութի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակության դեպքը. կա ձերբակալված անձ 14:45 8 Օգոստոս 2022
- Չավուշօղլուն որոշել է Հայաստանին «զգուշացնել» «հետագա սադրանքների անթույլատրելիության» մասին 14:30 8 Օգոստոս 2022
- 1849 նոր դեպք` մեկ շաբաթում. կորոնավիրուսային հիվանդությունից 2 մարդ է մահացել 14:18 8 Օգոստոս 2022
- Այս տարի դոլարի թանկացումը վատ նորություն է աշխարհի գրեթե բոլոր երկրների համար 14:05 8 Օգոստոս 2022
- Խոշոր ավտովթար Թբիլիսյան խճուղում․ 5 վիրավորներից մեկը հղի կին է 13:52 8 Օգոստոս 2022
- Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Սուրբ Սարգիս եկեղեցու բակում տեղադրվեց խաչքար 13:40 8 Օգոստոս 2022
- Նիկոլի թիմում շատ լավ հասկանում են, որ խաղաղությունն անհնարին է թշնամու առաջ կզելով, անընդհատ զիջելով, բանակը զինաթափելով, շատ լավ գիտեն, որ իրենց քարոզած «խաղաղության օրակարգը» ֆեյք է։ 13:23 8 Օգոստոս 2022
- Նիկոլն ու իր խմբակը բնավ էլ ուտոպիստական ձախական գաղափարախոսությունների տակ մնացած հարիֆների կույտ չեն. Վրթանեսյան 13:11 8 Օգոստոս 2022
- ԱՄՆ-ն պետք է աշխարհին ցույց տա, որ Ուկրաինայի հարցում «վա բանկ» է գնում. սենատորները Սպիտակ տանը կոչ են արել Ռուսաստանն ահաբեկչական պետություն ճանաչել 10:37 8 Օգոստոս 2022
- Չնայած հարաբերական կայունությանը` լարվածությունը պահպանվում է. Արցախի ՊՆ-ն սահմանային իրավիճակի վերաբերյալ տվյալներ է հայտնում 10:24 8 Օգոստոս 2022
- ՌԴ ՊՆ-ն ցույց է տվել ուկրաինական դիրքերից առգրավված ՆԱՏՕ-ի զենքերը (տեսանայութ) 09:42 8 Օգոստոս 2022
Փոխկապակցված նորություններ
-
16:31 6 Օգոստոս 2022 Ի՞նչ է տեղի ունեցել. հրեշավոր իրականությունը. Քրիստինե Վարդանյան Ի՞նչ է տեղի ունեցել. հրեշավոր իրականությունը. Քրիստինե Վարդանյան
-
11:19 6 Օգոստոս 2022 2019թ. Արցախում համահայկական խաղերից անցել է երեք տարի. կապիտուլյանտն այլևս չի կարողանում գնալ Արցախ. Զաքարյան 2019թ. Արցախում համահայկական խաղերից անցել է երեք տարի. կապիտուլյանտն այլևս չի կարողանում գնալ Արցախ. Զաքարյան
-
15:33 5 Օգոստոս 2022 Թագավորության կեսի խոստման դիմաց ընդդիմության դեմ հիմարագույն մեղադրանքը. Գեղամ Մանուկյան Թագավորության կեսի խոստման դիմաց ընդդիմության դեմ հիմարագույն մեղադրանքը. Գեղամ Մանուկյան
Միջազգային լուրեր
-
10:37 8 Օգոստոս 2022 ԱՄՆ-ն պետք է աշխարհին ցույց տա, որ Ուկրաինայի հարցում «վա բանկ» է գնում. սենատորները Սպիտակ տանը կոչ են արել Ռուսաստանն ահաբեկչական պետություն ճանաչել Սենատորները երկուսն էլ հուլիսին այցելել են Ուկրաինա և հանդիպել նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
-
09:42 8 Օգոստոս 2022 ՌԴ ՊՆ-ն ցույց է տվել ուկրաինական դիրքերից առգրավված ՆԱՏՕ-ի զենքերը (տեսանայութ) ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել Իզյումի ուղղությամբ ընթացող մարտերում ուկրաինական դիրքերից առգրավված արևմտյան զինատեսակների հերթական խմբաքանակով, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
-
21:36 7 Օգոստոս 2022 Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 580 հրթիռ. Իսրայելը և Պաղեստինը, Եգիպտոսի միջնորդությամբ, պայմանավորվել են հրադադարի շուրջ Օգոստոսի 5-ին իսրայելական բանակը սկսել է «Արշալույս» գործողությունը Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ» խմբավորման դեմ։
Տնտեսություն
-
14:29 6 Օգոստոս 2022 Դոլարի առքի նվազագույն գինը 405 դրամ է, վաճառքինը՝ 415 դրամ. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում Դոլարի առքի նվազագույն գինը 405 դրամ է, վաճառքինը՝ 415 դրամ. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում
-
17:54 5 Օգոստոս 2022 Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 406 դրամով. տարադրամի փոխարժեքը ՀՀ բանկերում Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 406 դրամով. տարադրամի փոխարժեքը ՀՀ բանկերում
-
12:32 5 Օգոստոս 2022 Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի թողարկումը Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի թողարկումը