16:28:27 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հրդեհ՝ Երևանի Աթոյան անցուղում

    23:15 23 Սեպտեմբեր 2022

    Սեպտեմբերի 23-ին, ժամը 17։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան անցուղում՝ կիսակառույց եկեղեցու մոտակայքում, այրվում է խոտածածկույթ, տեղեկացնում է ԱԻՆ-ը։

    Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

    Պարզվել է, որ այրվում է վագոն-տնակ։

    Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։53-ին, մարվել՝ 18։32-ին։ Այրվել են վագոն-տնակի փայտե կառուցատարրերը (մոտ 27 քմ)։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս