11:28:02 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ենթադրյալ սիրավեպի մասին խոսակցությունների ֆոնին՝ Փիթ Դևիդսոնն ու Քիմ Քարդաշյանն առաջին անգամ միասին լուսանկարվել են

    23:12 18 Նոյեմբեր 2021

    Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դևիդսոնն առաջին անգամ միասին են լուսանկարվել իրենց ենթադրյալ սիրավեպի մասին խոսակցություններից շաբաթներ հետո:

    Ինչպես գրում է Daily Mail-ը, սթենդափ կատակերգու Փիթն իր 28-ամյակը նշել է Քիմի մոր՝ Քրիս Ջեների տանը: Դեռևս պարզ չէ, թե ինչ հարաբերությունների մեջ է 41-ամյա Քարդաշյանը Փիթ Դևիդսոնի հետ։ 

    Երեկույթի ժամանակ նրանց է միացել նաև հիփ-հոփի լեգենդ Ֆլավոր Ֆլավը: Հենց նրա Instagram-ում է հայտնվել լուսանկար, որում Քիմն ու Փիթը կեցվածք են ընդունում՝ կողք կողքի նստած։

    Դեյվիդսոնն ու Քարդաշյանը, որը բաժանվում է իր ամուսնուց՝ Քանյե Ուեսթից, ծանոթացել են հեռուստատեսային շոուի ժամանակ, որտեղ նրանք մասնակցել են մի փոքրիկ էսքիզի՝ պատկերելով Ալադինին և արքայադուստր Ժասմինին: Վերջում նրանք համբուրվել են, որից հետո տաբլոիդները սկսել են խոսել փոխադարձ համակրանքի մասին։

    A perfect match! Kim Kardashian and Pete Davidson were pictured for the first time together after weeks of dating rumors as they donned SKIMS fleece plaid pajamas'Celebrating my adopted son Pete Davidson’s birthday wit the legendz @kimkardashian and @krisjenner': Pete got edgy as he stuck his middle finger up toward the camera while posing with momager Kris Jenner and legendary hip-hop hype man Flavor Flav'I never took a clock off my neck to give to someone and you will be the last person I do this for': Flav, 62, took to his Instagram to share the eyebrow-raising group photo along with a snap of himself posing with DavidsonA whole new world: Pete and Kim are seen kissing in a sketch for SNL during her hosting gig last month

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս