21:18:41 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ոնց հասկանում եմ հաջորդն Օնիկ Գասպարյանն ա «փուռը» գնալու: Ու ախպոր պես էլի, չսկսեք Օնիկ աստվածացնել․ Տիգրան Վարդանյան

    13:35 11 Հոկտեմբեր 2021

    Ոնց հասկանում եմ հաջորդն Օնիկ Գասպարյանն ա «փուռը» գնալու: Ու ախպոր պես էլի, չսկսեք Օնիկ աստվածացնել: Արդար ա լինելու իր նկատմամբ, շատ արդար: Օնիկն էն մարդն էր, ով հոկտեմբերի 4-ին արդեն զեկուցել էր, որ մեր բանակը պատրաստ չի էս պատերազմին (չնայած ես հակառակում եմ համոզված մինչ օրս), Օնիկն էն մարդն էր, ով նոյեմբերի 10-ից հետո փրկեց Նիկոլին, Օնիկն էն մարդն էր, ով Նիկոլի կողմից գեներալի ուսադիր էր ստացել (կոչումի բարձրացում) ու կրում էր էդ ուսադիրն ու Օնիկն էն մարդն էր, ով անկապ հայտարարություն տարածեց, իսկ հետո դիմեց դատարան` Նիկոլի դատարան, Կառլ:

    Հա ու մի բան էլ, Օնիկ Գասպարյանն էն մարդն ա, ով անմիջական պատասխանատվություն կրողներից մեկն ա, մեր այսօրվա ունեցած-չունեցածի համար:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ