07:24:58 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԲՀԿ-ն չի միանա Փաշինյանի հրաժարականի պահանջին, ԲՀԿ-ն իր տեղում ա, լիարժեք, հանգիստ, կառուցողական. Գագիկ Ծառուկյան

    14:27 17 Սեպտեմբեր 2021

    Այսօրվա այս իրավիճակում, այս պայմաններում ՏԻՄ ընտրություններին մասնակցելն ինչ է տալու, «Կենտրոն» և «Ֆակտոր TV» լրատվամիջոցների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ԲՀԿ-ն մասնակցելո՞ւ է առաջիկա ՏԻՄ ընտրություններին։

    Լրագրողի հարցին, թե շարունակելո՞ւ են պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց.

    «Հիմա այնպիսի ընդդիմություն կա, իրենք ավելի արմատական ընդդիմություն են, մեզնից էլ ինչ կախված ա՝ պատրաստ ենք ասելու, ներկայացնելու։ Իրենք ավելի ուժեղ ընդդիմություն են, քան մենք ենք, իրենք խորհրդարանական ընդդիմություն են, մենք՝ արտախորհրդարանական»։

    Լրագրողի մյուս հարցին, թե եթե հրաժարականի պահանջով գործընթացներ լինեն, ԲՀԿ-ն կմիանա՞, Ծառուկյանը պատասխանեց.

    «ԲՀԿ-ն ոչ մեկին էլ չի միանա, ԲՀԿ-ն իր տեղում ա, իր գործով զբաղվում ա, լիարժեք, հանգիստ, կառուցողական»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս