20:26:54 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Բուժզննումն ավարտելուց հետո Արմեն Սարգսյանը կվերադառնա Հայաստան

    15:40 25 Հունվար 2022

    ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այս պահին արտերկրում մասնագիտացված բժշկական հետազոտություններ է անցնում, հայտնել են նախագահի մամուլի ծառայությունից։

    Սրանով է պայմանավորված, որ նախագահն իր հրաժարականի մասին հայտարարել է արտերկրում գտնվելու ժամանակ:

    Հիշեցնենք՝ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնից հրաժարական է ներկայացրել հունվարի 23-ին։

    Նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են նաև, որ համապատասխան բուժզննումն ավարտելուց հետո Արմեն Սարգսյանը կվերադառնա Հայաստան։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս