02:05:03 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԵՄ-ն կձգտի Արկտիկայում նավթի, ածխի եւ գազի նոր հանքավայրերի մշակման արգելքի հասնել

    23:03 13 Հոկտեմբեր 2021

    Եվրամիությունը կձգտի Արկտիկայում նավթի, ածխի եւ գազի նոր հանքավայրերի մշակման արգելքի հասնել, որպեսզի ԵՄ նոր արկտիկական ռազմավարության համաձայն, պաշտպանի կլիմայի փոփոխություններից խիստ տուժած տարածաշրջանը, տեղեկացնում է Reuters-ը:

    Եվրահանձնաժողովի առաջարկը արտացոլում է համաշխարհային ասպարեզում իր դերի ամրապնդման ԵՄ ջանքերը, թեեւ նրա ազդեցությունը Արկտիկայում սահմանափակ է: Նա Արկտիկական խորհրդի անդամ չէ:

    «ԵՄ-ն պարտավորվել է ապահովել, որ նավթը, ածուխը եւ գազը մնան երկրի ընդերքում, այդ թվում՝ արկտիկական շրջաններում»,- ասվում է ԵՀ-ի առաջարկության մեջ՝ միաժամանակ ընդունելով, որ ԵՄ-ն ինքն է շարունակում տարածաշրջանում արդյունահանվող նավթ եւ գազ ներմուծել:

    «Այդ նպատակով Հանձնաժողովը գործընկերների հետ կաշխատի բազմակողմանի իրավական պարտավորության վրա, որպեսզի թույլ չտա Արկտիկայում կամ հարակից շրջաններում ածխաջրածնային պաշարների հետագա օգտագործումը, ինչպես նաեւ ածխաջրածինների գնումը, եթե դրանք պետք է արդյունահանվենվեն»:

    Արկտիկան այն շրջաններից է, որոնք առավել շատ են տուժել կլիմայի փոփոխությունից: Վերջին 50 տարիների ընթացքում այն երեք անգամ ավելի արագ է տաքացել, քան մոլորակը, որի արդյունքում ցամաքը եւ ծովը ծածկող սառույցը հալվել է, ծովի մակարդակը՝ բարձրացել:

    Իր նոր ռազմավարության շրջանակներում՝ ԵՄ-ն նաեւ նպատակ ունի ուժեղացնել մշտական սառնամանիքի հալման հետեւանքների հետազոտությունները, որոնք կարող են սպառնալիքի տակ դնել նավթահանքերը եւ ջերմոցային գազերի արտանետման եւ սառած հողում փակված վտանգավոր միկրոբների տարածման սպառնալիք ստեղծել:

    «Արկտիկայի ենթակառուցվածքների ավելի քան 70%-ը եւ նավթի հանքավայրերի 45%-ը կառուցված են հավերժ սառույցի վրա»,- ասվում է փաստաթղթում, որը դեռեւս պետք է հաստատվի ԵՄ անդամ 27 երկրների կողմից:

    Ըստ ԵՀ-ի՝ հնարավոր մեղմացման միջոցառումները կարող են ներառել հովացման եւ կայունացման տեղական մեթոդների մշակում եւ շինարարության ավելի խիստ չափորոշիչներ:

    Նաեւ առաջարկվել է ստեղծել մոնիտորինգի եւ վաղ նախազգուշացման համակարգ` հալեցման գոտուց ազատված մանրէների հայտնաբերման համար:

    Արկտիկական խորհրդի մեջ են մտնում Կանադան, Իսլանդիան, Նորվեգիան, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը, ինչպես նաեւ ԵՄ երեք պետություններ, ինչպես նաեւ բնիկ ժողովուրդների վեց կազմակերպություններ, եւ այն հանդես է գալիս որպես համագործակցության ֆորում: ԵՄ-ն դիմել է դիտորդի կարգավիճակ ստանալու համար:

    Իր տարածաշրջանային ներկայությունն ավելացնելու համար ԵՄ-ն նախատեսում է գրասենյակ բացել Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկում, ինչպես դա արեց ԱՄՆ-ն անցյալ տարի:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ