06:49:27 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Հայաստան» դաշինքի ձեւաչափը կարող է մի համայնքում կիրառելի լինել, մեկ այլ համայնքում ոչ. Արծվիկ Մինասյան

    15:04 14 Սեպտեմբեր 2021


     

    «Հայաստան» դաշինքը ձեւավորվել է պառլամենտական համագործակցության շրջանակներում, նրա անդամ կուսակցությունները կամ օրինակ այլ կուսակցություններ, որոնք «Հայրենիքի փրկության շարժման» շրջանակներում համագործակցում էին, մեզ  համար հավասարաչափ գործընկեր են եւ «Հայաստան» դաշինքի ձեւաչափը կարող է մի համայնքում կիրառելի լինել, մեկ այլ համայնքում ոչ: ԱԺ-ում այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադարռնալով նրան, որ «Հայաստան» դաշինքը ՏԻՄ ընտրություններում միասնական հանդես չի գալիս:

    «Կարող է մենք առանձին հանդես գանք որպես ՀՅԴ, կամ «Վերածնվող Հայաստանը» հանդես գա որպես առանձին կուսակցություն: Մենք յուրաքանչյուր դեպքում քննարկում ենք մանրամասնությունները եւ անհրաժեշտության դեպքում աջակցությունց ուցաբերելու ենք, որեւէ կաղապարված մոտեցում չկա այս հարցում»,-ասաց նա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս