19:57:15 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անահիտ Ավանեսյանը Ռուսաստան է գործուղվում

    14:38 12 Հոկտեմբեր 2021

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հոկտեմբերի 13-15-ը գործուղում է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ։

    Փաշինյանի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում։

    «Անահիտ Ավանեսյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Կանանց երրորդ եվրասիական համաժողովին»,- նշված է որոշման մեջ։

    Նախարարը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում արդյունքների մասին պետք է հաշվետվություն ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմին և ՀՀ արտաքին գործերի նախարարությանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Միջազգային լուրեր

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ