07:02:27 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀՀ իշխանությունն իրավունք ունի սահմանափակումներ մտցնել հանուն հանրային առողջության պահպանման. Առողջապահության նախարար

    21:40 15 Սեպտեմբեր 2021

    Հայաստանի իշխանություններն իրավունք ունեն սահմանափակող միջոցառումներ մտցնել հանրային առողջության պահպանման համար: Այս մասին սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում Կառավարության ժամին հայտարարեց հանրապետության Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ մեկնաբանելով պետական ​​հատվածի աշխատողների պատվաստման անհրաժեշտությունը:

    Նրա խոսքով՝ հանրային առողջությունը ազգային անվտանգությանը վերաբերող արժեք է, որի պաշտպանության համար պետությունը՝ ի դեմս Առողջապահության նախարարության, լիազորված է կիրառել նաեւ սահմանափակող միջոցառումներ:

    «Բոլոր այն միջոցառումները, որոնք բխում են նախարարի հրամանից, իրավական հիմք ունեն: Դրանք համաչափ են եւ կարող են հանգիստ կիրառվել: Ոչ մի երկրում չենք նկատել զանգվածային պաշտոնանկություններ: Սա բացառիկ միջոցառում չէ, որը միայն մենք ենք կիրառում: Շատ երկրներ են դա անում», - պարզաբանեց Ավանեսյանը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս