04:22:11 29°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վահագն Խաչատուրյանը ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր

    17:17 29 Հունիս 2022

    Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվան ընդառաջ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի կեցավայր:

    Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Թրեյսիին, դեսպանության անձնակազմին, Միացյալ Նահանգների ողջ ժողովրդին ազգային տոնի առթիվ և մաղթել հաջողություններ:

    Նախագահը բարձր է գնահատել Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկրի զարգացման, ժողովրդավարական գործընթացներում առաջընթաց գրանցելու գործում Միացյալ Նահանգների աջակցությունը: Նախագահ Խաչատուրյանն իր ջերմ հիշողություններով է կիսվել Հայաստանում ԱՄՆ առաջին դեսպան Հարի Գիլմորի մասին, ում հետ ծանոթացել էր տարիներ առաջ, երբ Երևանի քաղաքապետի պաշտոնն էր զբաղեցնում: Նա նշել է, որ երբեք չի մոռացվի այն, ինչ Հարի Գիլմորն է արել Հայաստանի համար այդ դժվարին օրերին:

    Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա օրակարգի և երկկողմ գործակցության զարգացման հեռանկարների շուրջ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս