15:04:45 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ալիևը սպառնացել է «Զանգեզուրի» միջանցքի հարցը ուժով լուծել. սա այն նույն Ալիևն է, որը ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հրադադար էր մուրում.Տիգրան Աբրահամյան

    19:03 7 Դեկտեմբեր 2021

    Ադրբեջանի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ և Հայաստանին սպառնացել, որ «Զանգեզուրի» միջանցքի հարցը ուժի կիրառման միջոցով է լուծելու, ավելին՝ Ալիևը պահանջել է կոնկրետ ժամկետ հնչեցնել՝ ե՞րբ է տրամադրվելու միջանցքը:

    Խորհրդարանում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը և ընդգծեց՝հայ ժողովրդի հետ ուժի և սպառնալիքի լեզվով խոսել չի կարելի.

    «Սա այն նույն Ալիևն է, որն Արցախյան առաջին պատերազմի ժամանակ փախել էր դեպքերի էպիկենտրոնից, իր օրվա հաճույքներն էր անցկացնում Թուրքիայի տարբեր ժամանցային կենտրոններում, սա այն նույն Ալիևն է, որը ապրիլյան մարտական գործողությունների 4-րդ օրը հրադադար էր մուրում՝ ռազմական գործողությունների դադարեցման համար, իսկ 2016թ-ի աշնանը բողոքում էր, որ փակ դռների հետևում իրենից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը, սա այն Ալիևն է, որը՝ խոստովանում էր՝ երազանք է համարել Հայաստանին ծնկի բերելը, սակայն դա իրեն հաջողվել է միայն 2020թ-ի բարենպաստ պայմանների դեպքում»,-ասաց Աբրահամյանը:


    Պատգամավորի խոսքով՝միայն գործող իշխանության հեռանալու դեպքում հնարավոր կլինի վերականգնել մեր պետականությանը և ապահովել ժողովրդի անվտանգությունը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս