22:18:38 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանները հանդիպել և քննարկել են ամերիկյան քաղաքականությունը

    20:20 23 Հունիս 2022

    Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպաններ Լին Թրեյսին, Քելի Դեգնանը, Լի Լիթցենբերգերը քննարկել են ամերիկյան քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք իրականացվում են նշված երեք պետություններում, տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։

    «Վաշինգտոնում ընթացող ԱՄՆ դեսպանների համաժողովի շրջանակում դեսպաններ Թրեյսին, Դեգնանը և Լիցենբերգերը մտքեր փոխանակեցին Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ քաղաքականության, ծրագրերի և դրանց համակարգման շուրջ։

    Նրանք ընդգծեցին փոխգործակցությունն ամրապնդելու, անկախությանը զորավիգ լինելու և տարածաշրջանի ժողովուրդների համար առավել անվտանգ, կայուն ու բարեկեցիկ ապագա կերտելու մեր հանձնառությունը»,- նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս