18:32:27 20°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իրանի խորհրդարանը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածության հարցը

    18:00 20 Սեպտեմբեր 2022

    Սեպտեմբերի 21-ին կայանալիք արտահերթ նիստում Իրանի Իսլամական խորհրդարանը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի  միջև սահմանային լարվածության հարցը:

    Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Վահիդ Ջալալզադեն այս կապակցությամբ ասել է. «Ակնկալվում է, որ խորհրդարանում շատ կարևոր քննարկում տեղի կունենա»։

    Նրա խոսքով՝ իրանական կողմը լրջորեն անհանգստացած է  երկու հարեւան երկրների սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերով։

    Ջալալզադեն հավելել է. «Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները, Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը, ինչպես նաև արտաքին գործերի նախարարությունը և խորհրդարանը ցանկանում են  լրջորեն զբաղվել այս հարցով»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս