- ՌԴ ՊՆ-ն՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին
- Ջեյհուն Բայրամովը Տոյվո Կլաարի հետ քննարկել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը
- Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված. Փաշինյանը Սոչիում Պուտինի հետ հանդիպմանը (լուսանկարներ)
- Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը հայտնել է, որ ցանկանում է քննարկել Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը
- VIDEO. Պուտինը Փաշինյանին հրավիրել է քննարկելու երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները
- Վայոց ձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
- Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել Հայաստանին. Սեբաստիան Մոլինեուսը՝ Տիգրան Խաչատրյանին
- Բաքվի հայտարարությունն անհիմն է, մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին համապատասխան․ ՇՄՆ
- Օգոստոսին Երեւանում Արբիտրաժային կենտրոն կբացվի. Գրիգոր Մինասյանն ու Անդրեա Վիկտորինը այցելել են շինհրապարակ
- Քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Ադամ Շիֆը դատապարտում է Լուիս Բոնոյի հայտարարությունը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները բացառելու վերաբերյալ
13:20 21 Մարտ 2023ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է կազմել՝ դատապարտելով Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդականի վերջին հայտարարությունները: Լուիս Բոնոն մարտի 8-ին տարածաշրջան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ հիմա «պատժամիջոցների ժամանակը չէ»:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ Ադամ Շիֆը ստորագրություններ է հավաքում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նամակի համար: Նամակի հեղինակները և Հայ դատի հանձնախումբը դատապարտելի են համարում այն, որ ԱՄՆ պաշտոնյան բացառել է պատժամիջոցները Ադրբեջանի նկատմամբ, որն արդեն երեք ամիս Արցախում շրջափակման մեջ է պահում 120 հազար հայերի: Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանի՝ ԱՄՆ դիվանագետի կողմից նման հայտարարությունը հաստատում է, որ երկրի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կոնկրետ գործողություններ չի ձեռնարկի Ադրբեջանի դեմ, և Իլհամ Ալիևը կարող է շարունակել իր հակահայկական գործողությունները:
Շիֆի նախաձեռնած նամակում, մասնավորապես, ասվում է. «Մենք խորապես անհանգստացած ենք ուղևորության ընթացքում Ձեր մեկնաբանություններից, որոնք բացառում են Ադրբեջանի դեմ տնտեսական և դիվանագիտական պատժամիջոցների կիրառումը՝ ի պատասխան նրանց ակնհայտ ագրեսիայի: Հաղորդվել է, որ դուք հայտարարել եք, որ «պատժամիջոցների ժամանակը չէ… դա այս պահին նույնիսկ քննարկման փուլում չէ»: Մինչ 120 000 անմեղ մարդիկ երրորդ ամիսն է, ինչ զրկված են իրենց հիմնական իրավունքներից Լեռնային Ղարաբաղում շրջափակման պատճառով, որն Արդարադատության միջազգային դատարանը (Համաշխարհային դատարանը) Ադրբեջանին հրամայել է դադարեցնել, հիմա ժամանակը չէ բացառելու որևէ գործիքակազմ»:
Նամակում նաև նշվում է, որ ԱՄՆ-ն, ԱՄՆ նախագահը, ԱՄՆ պետքարտուղարությունը և ամբողջ վարչակազմը պետք է օգտագործեն իրենց տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը, այդ թվում՝ դադարեցնեն ֆինանսական աջակցությունն Ադրբեջանին և պատժամիջոցներ կիրառեն այդ երկրի դեմ:
Լրահոս
- Վայոց ձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը 21:10 9 Հունիս 2023
- Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել Հայաստանին. Սեբաստիան Մոլինեուսը՝ Տիգրան Խաչատրյանին 20:54 9 Հունիս 2023
- ՌԴ ՊՆ-ն՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին 20:46 9 Հունիս 2023
- Բաքվի հայտարարությունն անհիմն է, մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին համապատասխան․ ՇՄՆ 20:41 9 Հունիս 2023
- Օգոստոսին Երեւանում Արբիտրաժային կենտրոն կբացվի. Գրիգոր Մինասյանն ու Անդրեա Վիկտորինը այցելել են շինհրապարակ 20:28 9 Հունիս 2023
- Քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը 20:14 9 Հունիս 2023
- Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 342 մլն դոլարի վնաս 19:54 9 Հունիս 2023
- Ջեյհուն Բայրամովը Տոյվո Կլաարի հետ քննարկել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը 19:52 9 Հունիս 2023
- Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված. Փաշինյանը Սոչիում Պուտինի հետ հանդիպմանը (լուսանկարներ) 19:42 9 Հունիս 2023
- ՊՆ զինված ուժերի պատվո պահակային վաշտում կանցկացվի զորակոչիկների ընտրություն 19:40 9 Հունիս 2023
- Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը հայտնել է, որ ցանկանում է քննարկել Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը 19:32 9 Հունիս 2023
- «Հայոց պատմության» 9–րդ դասարանի դասագրքերում առկա են բազմաթիվ սխալներ. Հայկ Դեմոյան 19:27 9 Հունիս 2023
- VIDEO. Պուտինը Փաշինյանին հրավիրել է քննարկելու երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները 19:26 9 Հունիս 2023
- Որեւէ մեկը կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը. Օվերչուկը՝ ապաշրջափակման մասին․ Սպուտնիկ Արմենիա 19:12 9 Հունիս 2023
- Ուսուցումը դարձնել կենսակերպ. ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ելույթը՝ Կազանում 19:00 9 Հունիս 2023
- Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է 18:49 9 Հունիս 2023
- Հունիսի 11-ից Գայի պողոտայի առաջին գծով կերթևեկի միայն հանրային տրանսպորտը 18:32 9 Հունիս 2023
- Արհեստական բանականության ապագան չափազանց գրավիչ է, սակայն կարևոր է հաշվի առնել էթիկական հետևանքները. Փաշինյան 18:20 9 Հունիս 2023
- Երևանի տրանսպորտային գլխավոր ռեֆորմը պետք է դառնա ճոպանուղու ցանցը․ Մանե Թանդիլյան 18:06 9 Հունիս 2023
- VIDEO. Հրաժեշտ տարրական դպրոցին 18:04 9 Հունիս 2023
Փոխկապակցված նորություններ
-
17:41 9 Հունիս 2023 Պուտինը Լուկաշենկոյի հետ անվտանգության հարցեր է քննարկել Պուտինը Լուկաշենկոյի հետ անվտանգության հարցեր է քննարկել
-
17:17 9 Հունիս 2023 Գրետա Թունբերգը գրել է, որ ավարտել է դպրոցը եւ այլեւս դասադուլներ չի անի Գրետա Թունբերգը գրել է, որ ավարտել է դպրոցը եւ այլեւս դասադուլներ չի անի
-
17:06 9 Հունիս 2023 Թրամփին գաղտնի փաստաթղթերը ոչ իրավաչափ օգտագործելու համար մեղադրանք է առաջադրվել Թրամփին գաղտնի փաստաթղթերը ոչ իրավաչափ օգտագործելու համար մեղադրանք է առաջադրվել
Տնտեսություն
-
23:56 9 Հունիս 2023 Հայաստանը 3-4 տարում էլեկտրաէներգիայի 25%-ը կստանա արևից. Հայկ Հարությունյան Հայաստանը 3-4 տարում էլեկտրաէներգիայի 25%-ը կստանա արևից. Հայկ Հարությունյան
-
18:49 9 Հունիս 2023 Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
-
15:20 9 Հունիս 2023 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով. ԱԺ պատգամավոր 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով. ԱԺ պատգամավոր
Հասարակություն
-
20:46 9 Հունիս 2023 ՌԴ ՊՆ-ն՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին ՌԴ ՊՆ-ն՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին
-
23:40 9 Հունիս 2023 ԱՄՆ դեսպանը հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին ԱՄՆ դեսպանը հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին
-
23:28 9 Հունիս 2023 Մարմարիկի ջրամբարի մոտակայքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն Մարմարիկի ջրամբարի մոտակայքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն