22:03:27 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կարին Տոնոյան. ԱԺ-ի հայտարարության նախագիծը կօգնի ապահովագրվել բազմաթիվ սպառնալիքներից

    13:56 25 Նոյեմբեր 2021

    ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 26-ի արտահերթ նստաշրջանին չընդունեց հայտարարության նախագիծը, որը վերաբերում էր Հայաստանի եւ Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։ Այս մասին նոյեմբերի 25-ին խորհրդարանական ընդդիմության նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «5165» Ազգային պահպանողական շարժման ղեկավար, Ազատագրական շարժման առաջնորդներից Կարին Տոնոյանը:

    Ընդդիմադիրն ընթերցեց այդ հայտարարության տեքստը, որից հետո խոստովանե, որ այն իրեն հույս է ներշնչել։ «Ինձ թվում էր, որ եթե այս հայտարարությունը ընդունվի խորհրդարանի կողմից, դա կօգնի մեզ ապահովագրվել բազմաթիվ մարտահրավերներից ու սպառնալիքներից։ Այն վերաբերում էր յուրաքանչյուր հայի, շոշափում էր Հայաստանի եւ Ղարաբաղի յուրաքանչյուր քաղաքացու իրավունքներն ու շահերը։ Բայց, այնուամենայնիվ, այդ հայտարարությունն այդպես էլ չընդունվեց, քանի որ, ինչպես նշեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը, այն որեւէ մասնակցություն չի ունեցել ԱԺ հայտարարության նախագծի մշակմանը։ Դա, իհարկե, մեծ կորուստ էր»,- հեգնանքով հավելեց Տոնոյանը:

    Այնուհետեւ նա դիմեց իշխող մեծամասնությանը, որն, ըստ էության, բոյկոտեց ընդդիմության նախաձեռնած լսումները: Ընդդիմադիրը նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» բավական ժամանակ ուներ հայտարարության տեքստը լրամշակելու եւ սեփական տարբերակը ներկայացնելու համար։ Այնուամենայնիվ, դա այսպես էլ չարվեց:

    Տոնոյանը դիմեց նաեւ խորհրդարանական ընդդիմությանը՝ կոչ անելով անել ամեն ինչ, որպեսզի Ազգային ժողովն ընդունի վերոնշյալ հայտարարությունը, որը, իր կարծիքով, բխում է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ղարաբաղի շահերից։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ