08:38:56 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կանադան հայտնել է, որ թույլ չի տա միգրանտների անօրինական հոսքը երկիր

    20:33 9 Նոյեմբեր 2024

    Կանադայի իշխանությունները լիովին վերահսկում են երկրի սահմանները եւ թույլ չեն տա միգրանտների անօրինական հոսքը։ Այս մասին CBC հեռուստաալիքի եթերում ասել է Կանադայի փոխվարչապետ Քրիստիա Ֆրիլանդը՝ մեկնաբանելով միլիոնավոր անօրինական միգրանտների արտաքսելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը առ այն, որ մի մասը կարող է հայտնվել Կանադայում։

    «Մեր սահմաններն ապահով են և այդպես էլ կմնան, անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա աշխարհում»,-ասել է Ֆրիլանդը։

    Միաժամանակ, Ֆրիլանդն ընդգծել է, որ Օտտավան շահագրգռված է նոր միգրանտների հոսքով, սակայն երկիր գալու համար նրանք պետք է լրացնեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և «ընտրվեն» Կանադայի միգրացիոն համակարգի կողմից։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս