17:33:34 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պետք է ամեն գնով խուսափել Գազայի հատվածում հակամարտության վերսկսումից․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

    19:28 11 Փետրվար 2025

    Պաղեստինյան ահաբեկչական խմբավորման՝ փոխանակումը դադարեցնելու մտադրության մասին հայտարարությունից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը հորդորել է երեքշաբթի շարունակել պատանդների ծրագրված ազատ արձակումը։ Այս մասին հայտնում է Reuters-ը:

    «Մենք պետք է ամեն գնով խուսափենք Գազայում ռազմական գործողությունների վերսկսումից, որը կհանգեցնի հսկայական ողբերգության։ Երկու կողմերն էլ պետք է լիովին հարգեն հրադադարի համաձայնագրով իրենց ստանձնած պարտավորությունները և Դոհայում վերսկսեն բանակցությունները երկրորդ փուլի համար», - ասված է հայտարարությունում։

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին երկուշաբթի հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը պետք է շաբաթ օրը ազատ արձակի Գազայում պահվող բոլոր պատանդներին, հակառակ դեպքում նա կառաջարկի չեղարկել հրադադարը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս