00:15:15 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մեր տարածաշրջանում երրորդ ուժերի ներկայությունը կարող է միայն ապակայունացնել իրավիճակը․ Փեզեշքիան

    17:25 17 Հունվար 2025

    Տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի առկայությունը կարող է միայն ապակայունացնել իրավիճակը, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Մոսկվայում ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։

    «Ես և մեր գերագույն առաջնորդը և կարծում ենք, որ մեր տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն միայն տարածաշրջանի երկրների միջև պայմանավորվածությունների միջոցով»,- ասել է Իրանի նախագահը։

    Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն և համապարփակ բնույթ են կրում։ Իրանական կողմը մտադիր է շարունակել սերտ երկխոսությունը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս