04:19:22 2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀՀ արտգործնախարարը «մոռացավ» նշել, որ Արցախը հանձնեցին իրենք․ Մետաքսե Հակոբյան

    17:47 8 Հունվար 2025

    Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրել է․

    «ՀՀ արտգործնախարարը «մոռացավ» նշել, որ Արցախը հանձնեցին իրենք, երբ ՀՀ վարչապետը չեղարկեց ընթացող բանակցային գործընթացը, աղաղակեց՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», երբ մերժեց մեր ինքնորոշման իրավունքը, երբ միակամ որոշեց, որ ավելի լավ է հազարավոր զոհերի արդյունքում հանձնի Արցախը, երբ Պրահայում հայտարարեց, որ Արցախն «Ադրբեջան է», երբ, երբ, երբ … ցավով պիտի նշեմ, որ այլևս օրինաչափություն է դարձել իրենց հորինածը, սուտը, կեղծիքը վստահաբար պնդելը՝ այնպես, ինչպես «Սոֆիայում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը Արցախի կողմից մերժելը», այնինչ որևէ հանդիպման առաջարկ Արցախը չի մերժել։ Դրանք չեն կայացել, որովհետև Ադրբեջանի հետ նման պայմանավորվածություն իրենք պարզապես ձեռք չեն բերել։ Անամոթ վստահությամբ և իբրև թե որպես «հաջողություն» արտգործնախարարը նշում է, որ իրենց «ջանքերի շնորհիվ» մենք կարող էինք մնալ Արցախում՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ և «իրավունք ունենալ» խոսել հայերեն։

    Իսկ իրականում այս խեղճուկրակների հետ նույնիսկ երկխոսություն չկա, իսկ պատերազմի շահառուն կրկին ժողովուրդն է լինելու։

    Իսկ իրենք ի՞նչ․ ամենաշատը, որ անելու են, բոցաշունչ, ոտնկայս իրենց իսկ կենացներն են խմելու՝ այնպես, ինչպես Արցախում էին անում. Արարատ Միրզոյանը լավ կհիշի…»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս