19:36:53 20°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Այլևս ժամանակը չէ բարձրագոչ խոսքերի. մեր ժողովրդի համար այս ծանր պահին վերահաստատում եմ՝ երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը. Սերժ Սարգսյան

    09:21 21 Սեպտեմբեր 2022

    ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ:

    «Անկախությանը 1991 թվականի այս օրը աներկբա «ԱՅՈ» ասած հայ ժողովրդի միասնական կամքը անցած ավելի քան երեսուն տարիներին բազում և ծանր փորձությունների ենթարկվեց

     

    Ամենածանր փորձությունը, սակայն, մեր ժողովրդի համար արտաքին թշնամու դեմ պայքարը չէր, որտեղ նա փառահեղ հաղթանակներ է կերտել:

    Կյանքը ցույց տվեց, որ, ցավոք, ամենամեծ փորձությունը, որը փորձանք դարձավ հայ ժողովրդի գլխին, հանդուրժելն է սուտ խոստումներով իշխանությունը զավթած կապիտուլյանտ կառավարիչներին, որոնք անխնա մսխում են անկախ պետականության կերտման ու ամրապնդման ճանապարհին ունեցած բոլոր ձեռքբերումները և լրջագույն վտանգի տակ են դրել մեր պետության ու ժողովրդի ապագան:

    Այլևս ժամանակը չէ բարձրագոչ խոսքերի. կա՛մ մեր ժողովուրդը իր ազատ և անկախ ապրելու միասնական կամքը վերստին կարտահայտի՝ դուրս գալով կործանարար թմբիրից և ձերբազատվելով ապազգային, վախկոտ, ձախողված իշխանություններից, կա՛մ հարվածի տակ կդնի ոչ միայն պետականությունը, այլև հազարամյա իր հողի վրա սեփական գոյությունն առհասարակ:

    Այսօր, առավել քան երբևէ, անկախությունը իր նվիրյալ զավակների պաշտպանության կարիքն ունի:

    Մեր ժողովրդի համար այս ծանր պահին ես վերահաստատում եմ՝ երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը:

    Աստված պահապան Հայաստանին և հայ ժողովրդին»,-ասվում է ուղերձում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս