- Վարչապետը ժամանել է Մյունխեն
- Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
- Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտել է Արցախի ղեկավարների ապօրինի ձերբակալությունը և պահանջել նրանց ազատ արձակումը
- ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման վերաբերյալ
- Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը (լուսանկարներ)
- Պուտինն ուրախ կլինի մայիսի 9-ին Թրամփին Մոսկվայում դիմավորել. Պեսկով
- ՄԻԵԴ-ն անօրինական է ճանաչել «Էլեկտրիկ Երևանի» հանրահավաքի ցրումը և Հովհաննես Իշխանյանի կալանավորումը
- էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
- ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
- Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ադրբեջանցի պաշտպանի ծառայությունից
Ովքեր և ինչպես կարող են օգտվել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից. մանրամասներ
15:42 5 Փետրվար 2025Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հարց ու պատասխանի ձևաչափով մանրամասներ է ներկայացրել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ:
Հարց ու պատասխանն ամբողջությամբ ներկայացվում է ստորև.
Ունեմ անհուսալի դասով դասակարգված վարկ, եթե այս պահին չեմ աշխատում, արդյոք կարող եմ օգտվել պետության կողմից իրականացվող աջակցության ծրագրից։
Ո՛չ, աջակցության ծրագրից օգտվել չեք կարող, քանի որ միջոցառման հիմնական նպատակը քաղաքացիներին դեպի աշխատանք և զբաղվածություն ուղղորդելն է։ Հետևաբար, եթե ուզում եք ընդգրկվել ծրագրում, ապա պարտադիր է ունենալ աշխատանք։
Եթե ունեմ մի քանի վարկ, որոնցից յուրաքանչյուրի մայր գումարը փոքր է մեկ միլիոնից, բայց դրանց հանրագումարը գերազանցում է մեկ միլիոնը։ Արդյոք կարող եմ միայն մեկ վարկի դեպքով ստանալ աջակցություն։
Ո՛չ, քանի որ ծրագրից կարող են օգտվել այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։
Այս պահին չունեմ աշխատանք, բայց առաջիկա ամսվա ընթացքում անցնելու եմ աշխատանքի. այդ դեպքում արդյոք կարող եմ օգտվել աջակցության ծրագրից։
Այո՛, աշխատանքի անցնելուց հետո կարող եք դիմել աջակցության ծրագրում ընդգրկվելու համար։ Ի դեպ, աշխատանք գտնելու համար կարող եք օգտվել նաև այս հարթակից։
Ունեմ երեք վարկ, որոնց մայր գումարի հանրագումարը կազմում է 1 մլն 100 հազար դրամ։ 150 հազար դրամը վճարելու դեպքում՝ արդյոք կարող եմ դիմել ծրագրից օգտվելու համար։
Այո՛, կարող եք համարվել ծրագրի շահառու, քանի որ այս դեպքում բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը փոքր կլինի 1 մլն դրամից։
Զինվորական եմ, արդյոք կարող եմ դիմել և օգտվել ծրագրից:
Ուժային կառույցներում աշխատող/ծառայողների մասով անհրաժեշտ է կատարել լրացուցիչ լուծումներ, որոնք կապահովվեն միջոցառման առաջիկա բարեփոխումների շրջանակում։
Եթե վարկը չլիցենզավորված կազմակերպությունից է, կարո՞ղ եմ համարվել ծրագրի շահառու։
Ո՛չ, քանի որ ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող անձինք։
Ծրագրի շահառու դառնալու դեպքում՝ որքա՞ն աջակցություն կստանամ պետությունից։
Ծրագրի շրջանակում պետության կողմից տրամադրվող աջակցությունը կլինի աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի Ձեր անհուսալի վարկային պարտավորության մարմանը. այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։ Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից վարկի սպասարկման համար բռնագանձվող գումարի չափը նախատեսվում է սահմանել 20%՝ 24 ամիս ժամկետով (այժմ սահմանված մինչև 50%-ի փոխարեն)։
Ինչպե՞ս կարող եմ դիմել ծրագրից օգտվելու համար։
Ծրագրի շրջանակում դիմումներն ընդունվում են այս հարթակում։ Անհրաժեշտ է մուտք գործել տվյալ հարթակ, ապա լրացնել պահանջվող տվյալները «Կյանքի դժվարին իրավիճակ» պատուհանի «Անհուսալի վարկերի միջոցառում» դաշտում։
Լրահոս
- Վարչապետը ժամանել է Մյունխեն 09:12 14 Փետրվար 2025
- Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 23:19 13 Փետրվար 2025
- Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտել է Արցախի ղեկավարների ապօրինի ձերբակալությունը և պահանջել նրանց ազատ արձակումը 22:51 13 Փետրվար 2025
- ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման վերաբերյալ 22:17 13 Փետրվար 2025
- Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը (լուսանկարներ) 21:50 13 Փետրվար 2025
- ՄԻԵԴ-ն անօրինական է ճանաչել «Էլեկտրիկ Երևանի» հանրահավաքի ցրումը և Հովհաննես Իշխանյանի կալանավորումը 21:27 13 Փետրվար 2025
- Պուտինն ուրախ կլինի մայիսի 9-ին Թրամփին Մոսկվայում դիմավորել. Պեսկով 21:23 13 Փետրվար 2025
- էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի 21:08 13 Փետրվար 2025
- ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 20:50 13 Փետրվար 2025
- Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ադրբեջանցի պաշտպանի ծառայությունից 20:28 13 Փետրվար 2025
- ՀՀ ԱԺ նախագահի նման մտածելակերպը բացահայտում են ՀՀ իշխանությունների միտումը հայ ժողովրդի մեջ պառակտում սերմանելու հարցում․ Արցախի ԱԺ պատգամավորներ 19:54 13 Փետրվար 2025
- ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ 19:32 13 Փետրվար 2025
- Սոչիում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 19:14 13 Փետրվար 2025
- Երևանում բախվել են յոթ մարդատար ավտոմեքենա և մեկ բեռնատար․ կա տուժшծ 18:55 13 Փետրվար 2025
- Տեր-Պետրոսյանն ու Սոբհանին քննարկել են հայ-իրանական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները 18:42 13 Փետրվար 2025
- Վրшերթ-ավտովթար՝ Երևանում. կա տուժած 18:00 13 Փետրվար 2025
- Խաղաղ ու կայուն զարգացող աշխարհի մասին պատրանքներ ունենալը թերևս վաղաժամ է․ Արտակ Զաքարյան 17:51 13 Փետրվար 2025
- Սթրիթ արթի արքա Ալեք Մոնոպոլիի նվերը Երևանին 17:43 13 Փետրվար 2025
- ՌԴ քաղաքացիություն չի տրամադրվի այն միգրանտներին, ովքեր կհրաժարվեն երդում տալ․ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը 17:16 13 Փետրվար 2025
- Սարո Թովմասյանը կարող է զրկվել եկամտի աղբյուրից և աշխատանքից. դիմում դատավորին 16:53 13 Փետրվար 2025
Փոխկապակցված նորություններ
-
22:17 13 Փետրվար 2025 ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման վերաբերյալ ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման վերաբերյալ
-
21:08 13 Փետրվար 2025 էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
-
12:08 13 Փետրվար 2025 2024թ.-ին արձանագրվել է 13,000 ապօրինի ծառահատման դեպք. ԲԸՏՄ 2024թ.-ին արձանագրվել է 13,000 ապօրինի ծառահատման դեպք. ԲԸՏՄ
Քաղաքականություն
-
09:12 14 Փետրվար 2025 Վարչապետը ժամանել է Մյունխեն Վարչապետը ժամանել է Մյունխեն
-
19:54 13 Փետրվար 2025 ՀՀ ԱԺ նախագահի նման մտածելակերպը բացահայտում են ՀՀ իշխանությունների միտումը հայ ժողովրդի մեջ պառակտում սերմանելու հարցում․ Արցախի ԱԺ պատգամավորներ ՀՀ ԱԺ նախագահի նման մտածելակերպը բացահայտում են ՀՀ իշխանությունների միտումը հայ ժողովրդի մեջ պառակտում սերմանելու հարցում․ Արցախի ԱԺ պատգամավորներ
-
18:42 13 Փետրվար 2025 Տեր-Պետրոսյանն ու Սոբհանին քննարկել են հայ-իրանական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները Տեր-Պետրոսյանն ու Սոբհանին քննարկել են հայ-իրանական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները
Աշխարհ
-
19:00 17 Դեկտեմբեր 2024 Ստիպված ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար․ Պուտին Ստիպված ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար․ Պուտին
-
13:43 10 Նոյեմբեր 2024 Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է իրականացրել Մոսկվայի վրա Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է իրականացրել Մոսկվայի վրա
-
22:27 20 Մայիս 2023 Խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 243,8 տոննա մարդասիրական օգնություն Խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 243,8 տոննա մարդասիրական օգնություն