11:17:13 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Առանց Իրանի և Ռուսաստանի կարծիքը հաշվի առնելու՝ սահմանին միջազգային դիտորդական առաքելություն տեղակայելու հայտարարությունը ոչ թե սուվերենության մասին է խոսում, այլ իրավիճակին չտիրապետելու․ Շարմազանով

    17:45 30 Սեպտեմբեր 2022

    ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է սահմանին միջազգային դիտորդական առաքելություն տեղակայելու «անհրաժեշտության» մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը․

    «Երբ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մտադիր եք միջազգային դիտորդական առաքելություն տեղակայել՝ Իրանի ու Ռուսաստանի հետ աշխատու՞մ եք,ն րանց կարծիքը հարցրե՞լ եք։ Թե՞ «ձեռքի հետ,ոտքի վրա» բան է՝ ասել եք։

     

    Ակնհայտ է ՝ ինչ է տեղի ունենում։

    Իրանը դեմ չէր ռուս խաղաղապահների տեղակայմանը տարածաշրջանում պատերազմից հետո։

     

    Արեւմուտքը լուռ էր, բայց ներքուստ՝ դեմ։

    Ուկրաինական ճգնաժամն ավելի սրեց Ռուսաստան-ՆԱՏՕ հակասությունները, ինչի հետեւանքով Արեւմուտքն արդեն ակնհայտ դեմ է հանդես գալիս միայն ռուսական ռազմական ներկայությանը մեր տարածաշրջանում։

     

    Ի պատասխան դրա՝ նրանք Ֆրանսիայի միջոցով խոսում են միջազգային առաքելության մասին։

    Դրա համար Նիկոլը կանչվում է Փարիզ ու սկսում ակտիվ այդ թեզը շրջանառել։

    Բայց առանց Իրանի ու ՌԴ-ի կարծիքը հաշվի առնելու, Նիկոլի կողմից նման հայտարարություն անելը ոչ թե սուվերենության մասին է խոսում, այլ՝ իրավիճակին չտիրապետելու։

    Չի կարելի մտնել «մեծերի» հակամարտության մեջ, այն էլ բացառապես «գնդակի» կարգավիճակով ու ակնկալել պետականամետ լուծումներ»,- սոցցանցի իր էջում գրել է Էդուարդ Շարմազանովը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս