19:05:43 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Աշխատում ենք դեէսկալացիայի ուղղությամբ․ Շառլ Միշելը զրուցել է Փաշինյանի և Ալիևի հետ

    10:25 6 Օգոստոս 2022

    Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ` քննարկելով Արցախում Ադրբեջանի ագրեսիան։

    «Ես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առանձին հեռախոսազրույցներ եմ ունեցել տարածաշրջանային վերջին իրադարձությունների վերաբերյալ։ Համատեղ աշխատում ենք՝ ապահովելու լիցքաթափում և հաղորդակցության բաց ուղիներ», - թվիթերյան էջում գրել է Միշելը։

    Նրա համոզմամբ` Բրյուսելում ղեկավարների հաջորդ հանդիպմանն ընդառաջ, երկխոսությանը հետամուտ լինելը և օրակարգի բոլոր կետերով կոնկրետ առաջընթաց արձանագրելն առանցքային է, և ԵՄ-ն հանձնառու է այդ գործընթացին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս