11:51:26 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պետք է դիմագրավել Հայաստանին սպառնացող նոր կապիտուլյացիային. ունենք մեկ ճանապարհ. Իշխան Սաղաթելյան

    15:35 1 Հոկտեմբեր 2022

    Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ ընդգծելով՝ պետք է դիմագրավել Հայաստանին սպառնացող նոր կապիտուլյացիային։

    «Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ այս իշխանություններն առաջնորդվում են դեպի սպանդանոց գնացող անասունի հոգեբանությամբ։ Սա անարգանք է սեփական ժողովրդի, պետականության, անկախության նկատմամբ։ Անպատասխանատվություն և հեգնանք 5000-ամյա ժողովրդի ճակատագրի նկատմամբ։

     

    Անիմաստ է առանձին թեզերով անդրադառնալ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի նախօրեին հնչեցրած հիմարություններին, քանի որ դա, ըստ էության, ոչ այլ ինչ էր, քան կապիտուլյացիայի նախերգանքին նվիրված ելույթ։

    Պետք է դիմագրավել Հայաստանին սպառնացող նոր կապիտուլյացիային։ Պատրաստ լինենք ամեն տեղ՝ պետական սահմաններին, մեր քաղաքների փողոցներում ու հրապարակներում և, հատկապես, Երևանում։

    в

    Ունենք մեկ ճանապարհ` օր առաջ հեռացնել դավաճանին։

    Միություն, պայքար, հաղթանակ», - նշվում է հայտարարությունում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս