18:48:18 20°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իրանի և Ֆրանսիայի նախագահները հանդիպել են Նյու Յորքում

    01:53 21 Սեպտեմբեր 2022

    Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել և բանակցություններ է վարել ֆրանսիացի գործընկերոջ՝ Էմանուել Մակրոնի հետ։

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջին ամիսներին մի քանի հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Էբրահիմ Ռաիսիի հետ։

    Թեև Մակրոնն արդեն ընդգծել է, որ գնդակը իրանական դաշտում է և գործարքն «օգտակար» է, նույնիսկ եթե այն ամեն ինչ չլուծի, երեկ երեկոյան Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան կրկնեց այն պնդումը, որ Իրանը ձգձգում է Վիեննայում համաձայնության հասնելը։

    Մինչդեռ Իրանն ասում է, որ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ արդյունավետ և կայուն համաձայնություն ձեռք կբերվի այն ժամանակ, երբ իրագործվեն Իրանի ժողովրդի տնտեսական շահերը։

    Այս կապակցությամբ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանը բազմիցս ցուցաբերել է պատշաճ վճռականություն և բարի կամք՝ վերջին քայլն անելու դեպի լավ համաձայնություն և դրա միակ խոչընդոտն այն է, որ ԱՄՆ-ը չի հետևում իրատեսությանը և չունի անհրաժեշտ կամք։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս