02:31:19 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Խուճապի մեջ են գցում ժողովրդին, թող աշխատավարձ բարձրացնեն, ոչ թե տրանսպորտի գինը. քաղաքացի

    12:32 6 Փետրվար 2025

    Ես միացել եմ բոյկոտին, թող մտածեն երկիրը պահելու մասին. երթևեկում եմ անվճար, կտրոններ էլ եմ երբեմն վերցնում 150 դրամով, բայց ձեռնտու չէ: Այս մասին լրագրողներին ասաց տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտին միացած քաղաքացին:

    «Թանկացման փոխարեն, թող ժողովրդի աշխատավարձը բարձրացնեն, ոչ թե միայն իրենցը: Ժողովուրդն աշխատում է, չարչարվում է, տանջվում է թող 2 կոպեկ ժողովրդի գումարն ավելացնեն, ոչ թե տրանսպորտի գինն ավելացնեն, որ ժողովուրդը խուճապի մատնվի: Մի տնից մարդիկ քանի ուսանող են ճանապարհում, ինչքա՞ն կարելի է»,- ասաց նա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս