04:10:23 2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Չենք պատրաստվում մեր ձեռք բերած սպառազինությունը վերադարձնել. Արարատ Միրզոյան

    15:59 8 Հունվար 2025

    Մենք բարեփոխում ենք մեր բանակը և այդ բարեփոխումների մի բաղադրիչն է սպառազինության ձեռքբերումը, ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

    «ՀՀ-ն ձեռք է բերել և շարունակելու է ձեռք բերել սպառազինություններ՝ ունենալով բացառապես և միայն պաշտպանական նպատակներ։ Մեր սուվերեն տարածքից 200 քկմ-ից մի փոքր ավելի գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Եվ նույնիսկ այս տարածքների վերադարձման համար մենք չենք պատրաստվում ռազմական ճանապարհը դիտարել, այլ՝ սահմանազատման գործընթացը։ Այնպես որ, մենք ձեռք ենք բերում սպառազինություն և դրանք, բնականաբար, հետ ուղարկել չենք պատրաստվում։ Բայց եթե Ադրբեջանի մտահոգություններն անկեղծ են, և մենք էլ ունենք մեր անկեղծ մտահոգությունները, ապա պատրաստ ենք և առաջարկել ենք ստեղծել երկկողմ սպառազինությունների վերահսկման մեխանիզմ»,-հայտարարեց Արարատ Միրզոյանը։

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս