22:36:34 22°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Փրկարարական աշխատանքների ընթացքում վնասվածք է ստացել ԱԻՆ փրկարարը

    19:59 14 Օգոստոս 2022

    «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունից հետո  փրկարարական աշխատանքների ընթացքում վնասվածք է ստացել ԱԻՆ փրկարարը: ԱԻն մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի խոսքով` փրկարարը տեղափոխվել է հիվանդանոց, վիճակը լավ է:

    Խոսնակը հայտնեց, որ հրդեհը մեկուսացված է, աշխատանքները շարունակվում են այն մարելու համար:

     

    ժամը 18։00-ի դրությամբ դուրս է գրվել 15 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 40-ը։

    Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են չորս տեղամասով․ աշխատանքներին ներգրավված են Երևանի քաղաքապետարանի տասնչորս ջրատար, ութ բեռնատար և երեք տրակտոր։Երևան քաղաքի և հարակից մարզերի ՓԾ ստորաբաժանումներում իրականացվում է ուժեղացված ծառայություն․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 50 փրկարար և 155 հրշեջ-փրկարար։ Հոսպիտալացված տուժածների վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ «911» թեժ գծի միջոցով։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս