- Հայկական ԱԷԿ-2-ի կադրերի պատրաստման նպատակով հայ-ռուսական խմբի առաջին նիստն է անցկացվել
- Արդեն հոգնել ենք Ադրբեջանի այս կամ այն չկատարած պայմանավորվածությունը մատնանշելուց, խնդիրն այն է, որ ամեն միջադեպ նոր ճանապարհ է բացում ավելի խոշոր էսկալացիայի համար. Աբրահամյան
- Հայաստանում յուրաքանչյուր 10-ից մեկը թունավորվում է անորակ սնունդ օգտագործելու հետևանքով
- Երևանցիները շուտով կնկարվեն սակուրաների կողքին, կտեղադրեն սոցցանցերում․ Բեգոյանը նշեց սակուրաներ ընտրելու երեք պատճառ
- 237 նոր ավտոբուսները վաղուց Երեւանում են. որ ուղղությամբ քանի ավտոբուս է դուրս գալու երթուղի եւ երբ
- Ադրբեջանական կողմն առաջարկել է Բաքվում հանդիպում կազմակերպել Արցախի ներկայացուցիչների հետ
- Արարատի մարզի Հնաբերդ գյուղի պատմական «Դվին մայրաքաղաքի» տարածքում իրականացվում են պեղման աշխատանքներ
- ՊԵԿ-ը կանխել է ոչ համապատասխան հայտարարագրով ձկնկիթի արտահանումը Ռուսաստան
- Գեղարքունիքում 3 անձինք բռնության կիրառմամբ միջամտել են պարեկների գործունեությանը. Նրանցից 2-ը կալանավորվել են
- Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է. ՊԲ
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել ԱՆԻՖ-ի գործունեության շրջանակը լավարկող առաջարկներ
16:30 25 Հունվար 2023Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) գործունեության հաշվետվությունը:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ քննարկմանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ, ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը, պաշտոնատար այլ անձինք:
Վարչապետ Փաշինյանին զեկուցվել է ֆոնդի կողմից իրականացվող ծրագրերի և ներդրումային պորտֆելի մասին։ Նշվել է, որ ԱՆԻՖ-ի եռամյա գործունեության արդյունքում, համատեղ ծրագրերով, Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ներդրվել է ընդհանուր առմամբ 214 մլն ԱՄՆ դոլար, 2021-2022թթ. ստեղծվել և պահպանվել է շուրջ 800 աշխատատեղ։
Ռազմավարական նշանակություն ունեցող 2 խոշոր ներդրումային ծրագրերից մեկը՝ ԱՆԻՖ-ի և «Էյր Արաբիա» ընկերության համատեղ «Ֆլայ Արնա» հայկական ազգային ավիաընկերությունն անցած տարվա հունիսից սկսել է իրականացնել չվերթներ։ Ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում 4 ուղղությամբ, առաջիկայում նախատեսվում են ևս 3 նոր չվերթներ: Ընթացքի մեջ են ԱՆԻՖ-ի և արաբական «Մասդար» ընկերության համատեղ «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման նախապատրաստական աշխատանքները: Առաջիկայում կավարտվի կայանի կառուցման համար Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) գործընթացը, որից հետո նախատեսվում է հայտարարել կայանի կառուցման շինաշխատանքների իրականացման մրցույթ:
ԱՆԻՖ-ի դուստր ընկերության` «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդի մասնակցությամբ իրականացվում է 7 ներդրումային ծրագիր, այդ թվում` գյուղատնտեսության, լոգիստիկայի, սպասարկման ոլորտներում: Մանրամասներ են ներկայացվել անցած տարեվերջին գործարկված ԱՌՖԻ քրաուդֆանդինգային հարթակի վերաբերյալ, որը նպատակ ունի խթանել ներդրումների ներգրավումը։
Հաշվետվության առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն: Քննարկվել են ԱՆԻՖ-ի գործունեության գործիքակազմին, ընթացիկ ծրագրերին, բիզնես ռիսկերի գնահատման մեխանիզմներին, հանրային հաղորդակցությանը վերաբերող և այլ հարցեր:
Վարչապետը կարևորել է ԱՆԻՖ-ի կողմից ռազմավարական նշանակության ծրագրերի, ներդրումային միջավայրի զարգացման միջոցառումների արդյունավետ իրականացումը և հանձնարարել հետևողական լինել այդ հարցում: Կառավարության ղեկավարը կարևորել է հաշվետվողականության ու թափանցիկության շարունակական բարձրացումը, հանրային ակտիվ իրազեկումը, որի կարևոր բաղադրիչներից է բիզնես խորհրդատվությունը, միջգերատեսչական շահագրգիռ համագործակցությունը:
Վարչապետ Փաշինյանը, հետագա անելիքների համատեքստում, հանձնարարել է ներկայացնել ԱՆԻՖ-ի գործունեության շրջանակը լավարկող առաջարկներ:
Լրահոս
- Բայդենը Օտավայում մամուլի ասուլիսից հետո չի կարողացել գտնել բեմից ելքը 14:00 27 Մարտ 2023
- Հայկական ԱԷԿ-2-ի կադրերի պատրաստման նպատակով հայ-ռուսական խմբի առաջին նիստն է անցկացվել 13:47 27 Մարտ 2023
- Արդեն հոգնել ենք Ադրբեջանի այս կամ այն չկատարած պայմանավորվածությունը մատնանշելուց, խնդիրն այն է, որ ամեն միջադեպ նոր ճանապարհ է բացում ավելի խոշոր էսկալացիայի համար. Աբրահամյան 13:35 27 Մարտ 2023
- Հայաստանում յուրաքանչյուր 10-ից մեկը թունավորվում է անորակ սնունդ օգտագործելու հետևանքով 13:23 27 Մարտ 2023
- Երևանցիները շուտով կնկարվեն սակուրաների կողքին, կտեղադրեն սոցցանցերում․ Բեգոյանը նշեց սակուրաներ ընտրելու երեք պատճառ 13:12 27 Մարտ 2023
- 237 նոր ավտոբուսները վաղուց Երեւանում են. որ ուղղությամբ քանի ավտոբուս է դուրս գալու երթուղի եւ երբ 12:59 27 Մարտ 2023
- Ադրբեջանական կողմն առաջարկել է Բաքվում հանդիպում կազմակերպել Արցախի ներկայացուցիչների հետ 12:47 27 Մարտ 2023
- Արարատի մարզի Հնաբերդ գյուղի պատմական «Դվին մայրաքաղաքի» տարածքում իրականացվում են պեղման աշխատանքներ 12:35 27 Մարտ 2023
- ՊԵԿ-ը կանխել է ոչ համապատասխան հայտարարագրով ձկնկիթի արտահանումը Ռուսաստան 12:23 27 Մարտ 2023
- Գեղարքունիքում 3 անձինք բռնության կիրառմամբ միջամտել են պարեկների գործունեությանը. Նրանցից 2-ը կալանավորվել են 12:11 27 Մարտ 2023
- Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է. ՊԲ 12:00 27 Մարտ 2023
- Թալինում, Ապարանում, Գորիսում, Կապանում անձրև է տեղում 11:49 27 Մարտ 2023
- Գործակարգավարական նիստերը կվարեմ ես. Աշխատանքի բաժանում ենք արել. Տիգրան Ավինյան 11:37 27 Մարտ 2023
- Յոթ օրվա ընթացքում Ադրբեջանի զինուժը մարտական դիրքերից 2 անգամ կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ 11:25 27 Մարտ 2023
- Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Վիգեն Սարգսյանի խափանման միջոցի դեմ ներկայացված բողոքը 11:14 27 Մարտ 2023
- ՀՀ կառավարիչները ապրում և գործում են նացիստական Գերմանիայի պետական և քաղաքական գործիչ, Յոզոֆ Գեբելսի քարոզչական կանոններով 11:03 27 Մարտ 2023
- Իսրայելում ավելի քան 100 000 ցուցարար մասնակցել է վարչապետի դեմ ցույցին. բողոքի պատճառը ՊՆ ղեկավարի պաշտոնանկությունն է 10:44 27 Մարտ 2023
- Արցախում տեսադիտարկման արդյունավետ համակարգի պայմաններում թշնամու ներթափանցումը կկանխվեր․ Աբրահամյան 10:32 27 Մարտ 2023
- Սկզբունքները-սկզբունքներ, գործը-գործ. Քաղաքագետը՝ ԵՄ-ի մասին 10:15 27 Մարտ 2023
- Էջմիածին-Երևան ճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհից և բախվել գովազդային վահանակին․ կա զոհ 09:53 27 Մարտ 2023
Փոխկապակցված նորություններ
-
12:47 27 Մարտ 2023 Ադրբեջանական կողմն առաջարկել է Բաքվում հանդիպում կազմակերպել Արցախի ներկայացուցիչների հետ Ադրբեջանական կողմն առաջարկել է Բաքվում հանդիպում կազմակերպել Արցախի ներկայացուցիչների հետ
-
12:23 27 Մարտ 2023 ՊԵԿ-ը կանխել է ոչ համապատասխան հայտարարագրով ձկնկիթի արտահանումը Ռուսաստան ՊԵԿ-ը կանխել է ոչ համապատասխան հայտարարագրով ձկնկիթի արտահանումը Ռուսաստան
-
12:00 27 Մարտ 2023 Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է. ՊԲ Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է. ՊԲ
Միջազգային լուրեր
-
00:39 28 Մարտ 2023 Ես, հավանաբար, ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաանմեղ մարդն եմ. Թրամփ Ես, հավանաբար, ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաանմեղ մարդն եմ. Թրամփ
-
14:45 27 Մարտ 2023 Թուրքիայում փողոցներն ամբողջությամբ անցել են ջրի տակ Թուրքիայում փողոցներն ամբողջությամբ անցել են ջրի տակ
-
14:00 27 Մարտ 2023 Բայդենը Օտավայում մամուլի ասուլիսից հետո չի կարողացել գտնել բեմից ելքը Բայդենը Օտավայում մամուլի ասուլիսից հետո չի կարողացել գտնել բեմից ելքը