10:26:52 -4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արցախում արձանագրվել է շնագայլի կծածի դեպք. կա երեք տուժած

    20:11 8 Դեկտեմբեր 2022

    Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում արձանագրված շնագայլի հարձակման հետևանքով՝ 3 բնակիչ դիմել է ԱՀ առողջապահության նախարարության Մարտունու շրջանային բուժմիավորում՝ բուժօգնություն ստանալու նպատակով: 

    Արցախի ԱՆ-ից  հայտնում են, որ տուժածներին  ցուցաբերվել է վերքի առաջնային մշակում, ներարկվել է միանվագ հակափայտացման անատոքսին և շիճուկ, ինչպես նաև հակակատաղության պատվաստանյութի առաջին դեղաչափը, որը կշարունակվի իրականացվել համաձայն ուղեցույցերի:

    Տուժածները գտնվում են շրջանային բուժմիավորման բժիշկների հսկողության տակ և վիճակները գնահատվում է բավարար:

    ԱՀ առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը զգուշանալ թափառող շներից և վայրի կենդանիներից:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ