04:00:49 2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ալիևի վերջին կոշտ հայտարարություններից հետո Փաշինյանը կհիշի Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին․ Մեդվեդև

    15:39 9 Հունվար 2025

    Չեմ բացառում, որ Փաշինյանը Ալիևի վերջին կոշտ հայտարարություններից հետո հիշի Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

    «Չեմ զարմանա, եթե սափրված Փաշինյանը Ալիևի վերջին հայտարարություններից հետո հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Կամ մեկ այլ տարբերակ՝ Հայաստանի ղեկավարների՝ Եվրամիության հետ ամուսնանալու մտադրության լույսի ներքո: Կարելի է ուղիղ դիմել ԵՄ-ին, այնտեղ սիրում են փողով և զենքով օգնել դրախտի թեկնածուներին»,- նշել է նա։

    Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս հայտարարեց, որ «անկախ հայկական պետությունը ֆաշիստական ​​պետություն է», և որ ֆաշիզմը պետք է ոչնչացվի։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս