- Ես հրաժարվում եմ այս մրցանակից՝ որպես բողոքի նշան. Սարգիս Արզումանյան
- Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Գայի պողոտայում
- Հույս ունեմ, որ սիրելի գյումեցիները «ոչ» կասեն ցինիզմին ու նվաճողականությանը․ Մամիկոն Ասլանյան
- Վարդենիսի համայնքապետարանի երեք աշխատակից ձերբակալվել է
- Fastex-ի բլոկչեյն լուծումները ներկայացվել են Գեղարվեստի ակադեմիայում
- Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից
- Հայաստանի իշխանության դիրքորոշումը հաճախ հարցեր է առաջացնում. Զախարովան՝ ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովի մասին
- ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Հայաստանի էներգետիկ անվտանգությանը. դեսպանը շրջայց է կատարել Տաթևի ՀԷԿ-ում
- ԱԺ իշխող խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու է առաջադրել Ժիրայր Մխիթարյանին
- Ցանկացած մեկը, ով կփորձի ՀՀ քաղաքացուն սակարկման, առուվաճառքի առարկա դարձնել, պատասխան կտա օրենքի առաջ. Ալեքսանյան
Հրաժարվելով Ադրբեջանի դեմ հայցերից՝ Հայաստանի գործող իշխանությունները օգնում են Ադրբեջանին՝ լեգիտիմացնել հայության դեմ գործած հանցագործությունները․ Իշխան Սաղաթելյան
21:46 6 Փետրվար 2025ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրել է․
«ԱՄՆ-ում Փաշինյանը դարձյալ խոսել է միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ ՀՀ ներկայացրած հայցերը հետ կանչելու Ադրբեջանի պահանջին համաձայն լինելու մասին։
Ի՞նչ է նշանակում գործնականում այդ հայցերից հրաժարումը։
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Առաջինը վերաբերում է 44-օրյա պատերազմին և դրանից անմիջապես հետո արձանագրված մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին, որտեղ նշվում է, որ Ադրբեջանը խախտել է Արցախի և ՀՀ բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, կրթության և մի շարք այլ իրավունքները:
Հրաժարվել այս գանգատից, նշանակում է հրաժարվել ադրբեջանական գործողությունների դատապարտումից և անուղղակի արդարացնել Ադրբեջանի ոտնձգությունները։
Երկրորդ գանգատը վերաբերում է Ադրբեջանում գերեվարված հայերի նկատմամբ ապօրինի դատավարություններին ու բանտարկությանը։
Հրաժարվել այս գանգատից, նշանակում է հիմնավորել Արցախի գոյությունը հանցագործություն համարող Ադրբեջանի մեղադրանքը, դեռ ավելին՝ Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարությանն էլ ճանաչել հանցակիցներ։
Երրորդ գանգատը վերաբերում է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներկայությանը և դրա հետևանքով մարդու իրավունքների խախտումներին։
Հրաժարվել այս գանգատից, կնշանակի՝ լեգիտիմացնել ադրբեջանական զինուժի ապօրինի ներկայությունը Հայաստանի սուվերեն տարածքում։
Նշենք, որ այս պահին ՀՀ շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածք գտնվում է ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո։
Բացի սա, Հայաստանն ունի նաև 1990-ականներից Ադրբեջանի հսկողության ներքո գտնվող տարածքներ։
Չորրորդ գանգատը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 2022 թվականի մարտից հետո ծավալված իրադարձություններին, որը ներառում է Փառուխ և Քարագլուխ գյուղերի մոտ տեղի ունեցած մարտերը, Լաչինի միջանցքի արգելափակումը, Արցախի շրջափակումը, 2023 թվականի սեպտեմբերին արցախահայերի բռնի տեղահանության փուլը:
Հրաժարվել այս գանգատից, կնշանակի արդարացնել Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությունն Արցախում, ռազմական ագրեսիան ՀՀ տարածքում։
Նշենք, որ մեկ գանգատ էլ ընդդեմ Ադրբեջանի քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում, որը ներկայացվել է ռասսայական խտրականության բացառման կոնվենցիայի հիմքով։
Այս գանգատը վերաբերում է նաև արցախցիների գույքային պահանջներին։
Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկված արցախցիների մեծամասնությունը որպես գույքային պահանջ միջազգային դատարան առանձին հայցեր չի ներկայացրել այն ակնկալիքով, որ Հայաստանի կառավարությունն իրենց անունից կներկայացնի իրենց շահերը, իսկ այս գանգատից հրաժարվելու դեպքում արցախահայերի գույքային իրավունքները կմնան չպաշտպանված։
Նշենք, որ 2020 թվականի պատերազմի մասով հայցեր ներկայացնելու ժամկետներն անցել են, և եթե Հայաստանը հրաժարվի այս գանգատից, ապա անհատները զրկված են լինելու դատարան դիմելու հնարավորությունից։
Այսպիսով, հրաժարվելով Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերից, Հայաստանի գործող իշխանությունները փաստացի օգնում են Ադրբեջանին լեգիտիմացնել Արցախի, Հայաստանի Հանրապետության և հայության դեմ իրագործած հանցագործությունները և սրբագրել պատերազմական հանցագործություններ ու էթնիկ զտումներ իրականացնող բռնապետի իմիջը»։
Լրահոս
- Ես հրաժարվում եմ այս մրցանակից՝ որպես բողոքի նշան. Սարգիս Արզումանյան 18:00 27 Մարտ 2025
- Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Գայի պողոտայում 17:49 27 Մարտ 2025
- Հույս ունեմ, որ սիրելի գյումեցիները «ոչ» կասեն ցինիզմին ու նվաճողականությանը․ Մամիկոն Ասլանյան 17:37 27 Մարտ 2025
- Վարդենիսի համայնքապետարանի երեք աշխատակից ձերբակալվել է 17:25 27 Մարտ 2025
- Հայաստանի իշխանության դիրքորոշումը հաճախ հարցեր է առաջացնում. Զախարովան՝ ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովի մասին 17:12 27 Մարտ 2025
- Fastex-ի բլոկչեյն լուծումները ներկայացվել են Գեղարվեստի ակադեմիայում 17:05 27 Մարտ 2025
- ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Հայաստանի էներգետիկ անվտանգությանը. դեսպանը շրջայց է կատարել Տաթևի ՀԷԿ-ում 16:58 27 Մարտ 2025
- ԱԺ իշխող խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու է առաջադրել Ժիրայր Մխիթարյանին 16:46 27 Մարտ 2025
- Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից 16:42 27 Մարտ 2025
- Ցանկացած մեկը, ով կփորձի ՀՀ քաղաքացուն սակարկման, առուվաճառքի առարկա դարձնել, պատասխան կտա օրենքի առաջ. Ալեքսանյան 16:34 27 Մարտ 2025
- ՊՆ վարչական համալիրում շարունակվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը 16:28 27 Մարտ 2025
- Շիրակի ԱԱԾ ղեկավարը Սարիկ Մինասյանի եղբայրն է, նա ներգրավված չէ ընտրական պրոցեսներին, բարեկամական այդ կապն ընտրություններին մի խառնեք. Շիրակի մարզպետ 16:17 27 Մարտ 2025
- Մարտուն Գրիգորյանի հորը և որդուն ձերբակալելու որոշում կա. նրանց կտանեն կալանավորման. փաստաբան 16:05 27 Մարտ 2025
- ՔՊ-ն ստացել է Գյումրիում կայանալիք ընտրությունների սոցհարցումների արդյունքները. Նիկոլի երեկվա պահվածքն ու այսօրվա իրադարձությունները պայմանավորված են դրանով. քաղաքագետ 15:53 27 Մարտ 2025
- Գերիների վերադարձի ժամկետներն անկախ են խաղաղության պայմանագրի ստորագրման փաստից. Սարգիս Խանդանյան 15:42 27 Մարտ 2025
- Ընդդիմության հաղթանակն առաջիկա ընտրություններին անխուսափելի է, հանգիստ նստեք տեղներդ. Վանեցյան 15:30 27 Մարտ 2025
- Ամփոփելով Սյունիքի մարզ կատարած այցը՝ դեսպան Քվինը վերահաստատում է ԱՄՆ աջակցությունը խաղաղության հաստատմանը, մշակութային ժառանգության պահպանությանն ու Հայաստանում ամերիկյան ներդրումների ապահովմանը 15:24 27 Մարտ 2025
- ՔՊ-ն համաձայնություն կտա դատախազի միջնորդություններին՝ անձեռնմխելիությունից զրկելու Հովիկ Աղազարյանին ու Տարոն Մարգարյանին 15:23 27 Մարտ 2025
- Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի Հարավային Կովկասի, Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև համագործակցության ակտիվ զարգացմանը. Տոկաև 14:56 27 Մարտ 2025
- ՌԴ-ի և ՀՀ-ի ղեկավարները մշատական կապի մեջ են, բազմակողմանի քաղաքական երկխոսությունը շարունակվում է. ՌԴ ԱԳՆ 14:40 27 Մարտ 2025
Փոխկապակցված նորություններ
-
17:37 27 Մարտ 2025 Հույս ունեմ, որ սիրելի գյումեցիները «ոչ» կասեն ցինիզմին ու նվաճողականությանը․ Մամիկոն Ասլանյան Հույս ունեմ, որ սիրելի գյումեցիները «ոչ» կասեն ցինիզմին ու նվաճողականությանը․ Մամիկոն Ասլանյան
-
13:35 26 Մարտ 2025 Քանի դեռ Հայաստանում ներկայիս կապիտուլյանտական խմբավորումն է իշխում, հարձակման ու պատերազմի վտանգը շատ մեծ է.Վարուժան Գեղամյան Քանի դեռ Հայաստանում ներկայիս կապիտուլյանտական խմբավորումն է իշխում, հարձակման ու պատերազմի վտանգը շատ մեծ է.Վարուժան Գեղամյան
-
11:23 26 Մարտ 2025 Թրամփը կարող է փորձել խաղաղության պայմանագրի միջնորդ լինել, բայց դրա համար մի շարք հանգամանքներ կան. միջազգայնագետ Թրամփը կարող է փորձել խաղաղության պայմանագրի միջնորդ լինել, բայց դրա համար մի շարք հանգամանքներ կան։
Միջազգային լուրեր
-
14:40 27 Մարտ 2025 ՌԴ-ի և ՀՀ-ի ղեկավարները մշատական կապի մեջ են, բազմակողմանի քաղաքական երկխոսությունը շարունակվում է. ՌԴ ԱԳՆ ՌԴ-ի և ՀՀ-ի ղեկավարները մշատական կապի մեջ են, բազմակողմանի քաղաքական երկխոսությունը շարունակվում է. ՌԴ ԱԳՆ
-
13:00 27 Մարտ 2025 Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. 2 աթոռին նստել չի հաջողվի. Օվերչուկ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. 2 աթոռին նստել չի հաջողվի. Օվերչուկ
-
10:32 27 Մարտ 2025 «Պուտինը շուտով կմահանա, և ամեն ինչ կավարտվի». Զելենսկի «Պուտինը շուտով կմահանա, և ամեն ինչ կավարտվի». Զելենսկի
Տնտեսություն
-
20:40 26 Մարտ 2025 Խաղի կանոնները խաղակեսին փոխելը լավ գաղափար չէ. էկոնոմիկայի նախարարը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին Խաղի կանոնները խաղակեսին փոխելը լավ գաղափար չէ. էկոնոմիկայի նախարարը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
-
18:41 26 Մարտ 2025 Կարծում եմ՝ մոտ օրերին լուծում կունենանք. Պապոյանը՝ Վրաստանի մաքսակետերում հայկական բեռնատարների խնդրի մասին Կարծում եմ՝ մոտ օրերին լուծում կունենանք. Պապոյանը՝ Վրաստանի մաքսակետերում հայկական բեռնատարների խնդրի մասին
-
16:16 26 Մարտ 2025 Գուգարքի «Երազիկ» մանկապարտեզի խոհանոցը ժամանակավորապես չի աշխատի Գուգարքի «Երազիկ» մանկապարտեզի խոհանոցը ժամանակավորապես չի աշխատի