04:27:52 2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կարդում եմ Փաշինյանի պատասխանը Ալիևին ու սարսափում մեր ճակատագրի համար. Եղիազարյան

    15:24 8 Հունվար 2025

    ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը գրել է.

    «Կարդում եմ Փաշինյանի պատասխանն Ալիևին ու սարսափում մեր ճակատագրի համար։

    Ալիևը երեկ պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանը ֆաշիստական երկիր է ու վտանգ է հանդիսանում տարածաշրջանի համար․

    «Մեր երկիրը հարևան է ֆաշիստական ​​պետությանը, և ֆաշիզմի վտանգը չի վերացել։ Ուստի ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Այն կկործանի կա՛մ Հայաստանի ղեկավարությունը, կա՛մ մենք»։
     

    Իսկ ի՞նչ է պատասխանում Փաշինյանը՝ ոչինչ, գլուխը կախ լռում է, մարդկանց կերակրելով կեղծ խաղաղության խաչմերուկներով։

    Դե, իհարկե, կարևորը հեծանիվ լինի՝ քշենք, մեկ էլ առավոտյան ձվածեղի համար մի բան լինի՝ կշտանանք...
     

    Ինչպես 2020-ին տարբեր Արծրունների միջոցով ժողովրդին խաբում էին, թե հաղթում ենք, հիմա էլ հասունացող արհավիրքը կոծկում են խաղաղության կեղծ թեզերով»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս