04:43:26 29°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Էկոնոմիկայի նախարարութունը նպատակ ունի ՀՀ-ում կայուն տնտեսության հաստատումը համակցել կանաչ տնտեսության կառուցման հետ

    13:10 2 Հուլիս 2022

    էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ կառավարությունում անցկացված «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի առաջին քննարկմանը։

    Հայաստանի կառավարությունը Համաշխարհային բանկի, Եվրոպական միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ մեկնարկել է «Աճ և վերականգնում` հանուն Հայաստանի հզորացման, վերազինման և բարգավաճման» հարթակը՝ ի աջակցություն Հայաստանի հեռանկարային կայուն զարգացման, կանաչ վերականգնման ու աճի:

     

    «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի նպատակն է միակցել ու օպտիմալացնել քաղաքականություններն ու ներդրումային նախաձեռնությունները` հանուն Հայաստանի կանաչ տնտեսության անցման:

    Ներկայումս էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի տնտեսության զարգացմանն ուղղված իր բոլոր գործողություններում, նախաձեռնություններում միջազգային գործընկերների աջակցությամբ տնտեսության տարբեր ոլորտների ծրագրերի մշակման և իրականացման ջանքերում իր առջև նպատակ ունի Հայաստանում կայուն տնտեսության հաստատումը համակցել կանաչ տնտեսության  կառուցման հետ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս