- Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից
- ԱԺ իշխող խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու է առաջադրել Ժիրայր Մխիթարյանին
- Ցանկացած մեկը, ով կփորձի ՀՀ քաղաքացուն սակարկման, առուվաճառքի առարկա դարձնել, պատասխան կտա օրենքի առաջ. Ալեքսանյան
- ՊՆ վարչական համալիրում շարունակվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը
- Շիրակի ԱԱԾ ղեկավարը Սարիկ Մինասյանի եղբայրն է, նա ներգրավված չէ ընտրական պրոցեսներին, բարեկամական այդ կապն ընտրություններին մի խառնեք. Շիրակի մարզպետ
- Մարտուն Գրիգորյանի հորը և որդուն ձերբակալելու որոշում կա. նրանց կտանեն կալանավորման. փաստաբան
- ՔՊ-ն ստացել է Գյումրիում կայանալիք ընտրությունների սոցհարցումների արդյունքները. Նիկոլի երեկվա պահվածքն ու այսօրվա իրադարձությունները պայմանավորված են դրանով. քաղաքագետ
- Գերիների վերադարձի ժամկետներն անկախ են խաղաղության պայմանագրի ստորագրման փաստից. Սարգիս Խանդանյան
- Ամփոփելով Սյունիքի մարզ կատարած այցը՝ դեսպան Քվինը վերահաստատում է ԱՄՆ աջակցությունը խաղաղության հաստատմանը, մշակութային ժառանգության պահպանությանն ու Հայաստանում ամերիկյան ներդրումների ապահովմանը
- Ընդդիմության հաղթանակն առաջիկա ընտրություններին անխուսափելի է, հանգիստ նստեք տեղներդ. Վանեցյան
Նորվեգիան կմնա Հայաստանի հավատարիմ բարեկամը բոլոր պայմաններում. Նորվեգիայի ԱԳ նախարարը՝ Արարատ Միրզոյանին
19:43 7 Փետրվար 2025Փետրվարի 7-ին Նորվեգիայի Թագավորություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կառավարության հյուրերի ընդունելությունների տանն առանձնազրույց է ունեցել Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարթ Էյդեի հետ:
Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:
Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարներն Օսլոյում երկկողմ hանդիպման արդյունքներով հանդես են եկել մամուլի համար կարճ հայտարարություններով.
Արարատ Միրզոյան. «Շնորհակալ եմ, հարգելի՛ նախարար, այսօր առավոտյան մեր ունեցած լավ և բովանդակալից զրույցի համար: Դուք ունեք իմ հրավերն այցելելու իմ երկիր՝ Հայաստան, Ձեզ հարմար ցանկացած ժամանակ:
Հայաստանի կողմից ցանկանում եմ վստահեցնել, որ մեր երկիրը շահագրգռված է Նորվեգիայի հետ երկկողմ հարաբերությունների խորացմամբ: Բացի այդ, Հայաստանը բարձր է գնահատում Նորվեգիայի շարունակական աջակցությունը մեր երկրի զարգացման օրակարգին: Հարավային Կովկասի՝ տարածաշրջանային հարցերի առումով, կրկին, Նորվեգիան մշտապես հետաքրքրվածություն է ցուցաբերել:
Այսօր ես հնարավորություն եմ ունեցել ներկայացնել մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և ևս մեկ անգամ վստահեցնել, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և գործադրում է բոլոր ջանքերը` տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու և Հարավային Կովկասում նոր՝ խաղաղության դարաշրջան բացելու համար:
Հայաստանը նաև մեծ կարևորություն է տալիս Նորդիկ-Բալթյան երկրների, այդ թվում՝ Նորվեգիայի, հետ համագործակցությանը: Մենք ուրախ ենք արձանագրել, որ Նորդիկ-բալթյան երկրներն իրենց հերթին նույնպես դրսևորում են փոխադարձ հետաքրքրվածություն:
Մենք վճռական ենք մեր հարաբերություններում նոր հորիզոններ բացահայտելու հարցում և ողջունում ենք այն, որ այս մոտեցումը լայնորեն կիսում է նաև նորվեգական կողմը»:
Էսպեն Բարթ Էյդե. «Ես շատ ուրախ եմ այստեղ՝ Օսլոյում, ընդունել իմ լավ ընկերոջն ու գործընկերոջը՝ արտաքին գործերի նախարար Միրզոյանին։ Մենք ունենք շատ լավ հարաբերություններ Հայաստանի, հայ ժողովրդի և այս կառավարության հետ։
Եվ մենք կարծում ենք, որ այս կառավարությունը ցուցաբերել է հստակ ռազմավարական առաջնորդություն երկրի համար՝ ի շահ իր ժողովրդի։ Պետք է ասել, շատ դժվար հանգամանքներում, բայց իրոք համարձակությամբ նայելով առաջ և դեպի Եվրոպա ու ձգտելով ավելի սերտ համագործակցության։ Եվ մենք շատ ուրախ ենք գործընկեր լինել այդ ճանապարհին։
Ես իմ լավ ընկերոջն ու գործընկերոջն ասացի, որ Նորվեգիան կմնա Հայաստանի և ձեր եվրոպական ձգտումների հավատարիմ բարեկամը բոլոր պայմաններում։ Եվ մենք հատկապես խոսեցինք այն մասին, թե ինչպես կարող ենք երկկողմ ձևաչափով, բայց նաև Նորդիկ-բալթյան խմբի շրջանակներում աջակցել՝ կիսելով մեր փորձը և տեսնելով, թե ինչպես կարող ենք օժանդակություն տրամադրել այդ ճանապարհի տարբեր ասպեկտներում, որը կարևոր է Հայաստանի համար, բայց կարևոր է նաև ողջ Եվրոպայի համար՝ մեր մայրցամաքում տեղի ունեցող մեծ փոփոխությունների ժամանակ։ Շնորհակալություն»:
Լրահոս
- ԱԺ իշխող խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու է առաջադրել Ժիրայր Մխիթարյանին 16:46 27 Մարտ 2025
- Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից 16:42 27 Մարտ 2025
- Ցանկացած մեկը, ով կփորձի ՀՀ քաղաքացուն սակարկման, առուվաճառքի առարկա դարձնել, պատասխան կտա օրենքի առաջ. Ալեքսանյան 16:34 27 Մարտ 2025
- ՊՆ վարչական համալիրում շարունակվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը 16:28 27 Մարտ 2025
- Շիրակի ԱԱԾ ղեկավարը Սարիկ Մինասյանի եղբայրն է, նա ներգրավված չէ ընտրական պրոցեսներին, բարեկամական այդ կապն ընտրություններին մի խառնեք. Շիրակի մարզպետ 16:17 27 Մարտ 2025
- Մարտուն Գրիգորյանի հորը և որդուն ձերբակալելու որոշում կա. նրանց կտանեն կալանավորման. փաստաբան 16:05 27 Մարտ 2025
- ՔՊ-ն ստացել է Գյումրիում կայանալիք ընտրությունների սոցհարցումների արդյունքները. Նիկոլի երեկվա պահվածքն ու այսօրվա իրադարձությունները պայմանավորված են դրանով. քաղաքագետ 15:53 27 Մարտ 2025
- Գերիների վերադարձի ժամկետներն անկախ են խաղաղության պայմանագրի ստորագրման փաստից. Սարգիս Խանդանյան 15:42 27 Մարտ 2025
- Ընդդիմության հաղթանակն առաջիկա ընտրություններին անխուսափելի է, հանգիստ նստեք տեղներդ. Վանեցյան 15:30 27 Մարտ 2025
- Ամփոփելով Սյունիքի մարզ կատարած այցը՝ դեսպան Քվինը վերահաստատում է ԱՄՆ աջակցությունը խաղաղության հաստատմանը, մշակութային ժառանգության պահպանությանն ու Հայաստանում ամերիկյան ներդրումների ապահովմանը 15:24 27 Մարտ 2025
- ՔՊ-ն համաձայնություն կտա դատախազի միջնորդություններին՝ անձեռնմխելիությունից զրկելու Հովիկ Աղազարյանին ու Տարոն Մարգարյանին 15:23 27 Մարտ 2025
- Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի Հարավային Կովկասի, Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև համագործակցության ակտիվ զարգացմանը. Տոկաև 14:56 27 Մարտ 2025
- ՌԴ-ի և ՀՀ-ի ղեկավարները մշատական կապի մեջ են, բազմակողմանի քաղաքական երկխոսությունը շարունակվում է. ՌԴ ԱԳՆ 14:40 27 Մարտ 2025
- Համաշխարհային օրակարգի շատ հարցերում Մոսկվայի և Երևանի մոտեցումները համընկնում են. Զախարովա 14:38 27 Մարտ 2025
- Բերման են ենթարկվել Մարտուն Գրիգորյանի հայրը և որդին 14:25 27 Մարտ 2025
- Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն Լիսաբոնում՝ նվիրած կինոռեժիսորի ծննդյան 100-ամյակին 14:20 27 Մարտ 2025
- Երևանում 2 արհեստագործական ուսումնարանները միաձուլվեցին՝ դառնալով Երևանի արհեստի պետական քոլեջ 14:08 27 Մարտ 2025
- Այնքան ազատ միջավայրում, ինչպիսին այսօր է, երբևէ Հայաստանի լրագրողները չեն գործել. ՔՊ-ական 13:54 27 Մարտ 2025
- Քրեական գործեր են հարուցվում հորս, տղայիս վրա. Մարտուն Գրիգորյան 13:45 27 Մարտ 2025
- Ուսանողներին ու բուհերի աշխատակիցներին առաջարկելու են հեծանվով գնալ դասի ու աշխատանքի. կառավարությունը կխրախուսի առողջ ապրելակերպը 13:42 27 Մարտ 2025
Փոխկապակցված նորություններ
-
15:24 27 Մարտ 2025 Ամփոփելով Սյունիքի մարզ կատարած այցը՝ դեսպան Քվինը վերահաստատում է ԱՄՆ աջակցությունը խաղաղության հաստատմանը, մշակութային ժառանգության պահպանությանն ու Հայաստանում ամերիկյան ներդրումների ապահովմանը Ամփոփելով Սյունիքի մարզ կատարած այցը՝ դեսպան Քվինը վերահաստատում է ԱՄՆ աջակցությունը խաղաղության հաստատմանը, մշակութային ժառանգության պահպանությանն ու Հայաստանում ամերիկյան ներդրումների ապահովմանը
-
10:45 27 Մարտ 2025 Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Ղազախստանի Հանրապետություն Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Ղազախստանի Հանրապետություն
-
17:18 26 Մարտ 2025 Հայաստանը պատրաստ է ու առաջարկում է Ադրբեջանին խորհրդակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի ու ժամկետի շուրջ. Ռուբեն Ռուբինյան Հայաստանը պատրաստ է ու առաջարկում է Ադրբեջանին խորհրդակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի ու ժամկետի շուրջ. Ռուբեն Ռուբինյան
Միջազգային լուրեր
-
14:40 27 Մարտ 2025 ՌԴ-ի և ՀՀ-ի ղեկավարները մշատական կապի մեջ են, բազմակողմանի քաղաքական երկխոսությունը շարունակվում է. ՌԴ ԱԳՆ ՌԴ-ի և ՀՀ-ի ղեկավարները մշատական կապի մեջ են, բազմակողմանի քաղաքական երկխոսությունը շարունակվում է. ՌԴ ԱԳՆ
-
13:00 27 Մարտ 2025 Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. 2 աթոռին նստել չի հաջողվի. Օվերչուկ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. 2 աթոռին նստել չի հաջողվի. Օվերչուկ
-
10:32 27 Մարտ 2025 «Պուտինը շուտով կմահանա, և ամեն ինչ կավարտվի». Զելենսկի «Պուտինը շուտով կմահանա, և ամեն ինչ կավարտվի». Զելենսկի
Տնտեսություն
-
20:40 26 Մարտ 2025 Խաղի կանոնները խաղակեսին փոխելը լավ գաղափար չէ. էկոնոմիկայի նախարարը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին Խաղի կանոնները խաղակեսին փոխելը լավ գաղափար չէ. էկոնոմիկայի նախարարը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
-
18:41 26 Մարտ 2025 Կարծում եմ՝ մոտ օրերին լուծում կունենանք. Պապոյանը՝ Վրաստանի մաքսակետերում հայկական բեռնատարների խնդրի մասին Կարծում եմ՝ մոտ օրերին լուծում կունենանք. Պապոյանը՝ Վրաստանի մաքսակետերում հայկական բեռնատարների խնդրի մասին
-
16:16 26 Մարտ 2025 Գուգարքի «Երազիկ» մանկապարտեզի խոհանոցը ժամանակավորապես չի աշխատի Գուգարքի «Երազիկ» մանկապարտեզի խոհանոցը ժամանակավորապես չի աշխատի