01:27:49 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նուբարաշենի ավտոշուկայի մոտ ազդանշան տալու հարցի շուրջ վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ

    11:35 5 Փետրվար 2025

    Փետրվարի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ «գլխի վնասվածք, ձախ ոտքի վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության 41 խումբը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է ավտոշուկայի մոտ դանակահարության հետևանքով, հաղորդում է Shamshyan.com-ը:

    Պարզվել է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Դաշտենցի և Նուբարաշենի փողոցների խաչմերուկում միմյանց ձայնային ազդանշան տալու համար վիճաբանություն է եղել Գոռ Գ․-ի և դեռևս չպարզված անհայտ ատոմեքենայի վարորդի միջև, որի ժամանակ անհայտ անձը հարվածներ է հասցրել Գոռ Գ․-ի գլխին, ապա իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել Գոռ Գ․-ի ձախ ազդրի կողմնային հետին մակերեսին և սրունքի հետին մակերեսին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

    Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ՝ արարքը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս