- Հիմա ռուսներին Հայաստանում իշխանփոխություն չանելու մեջ մեղադրողներից քանի՞սն է խոսալու այդ վտանգավոր երևույթի դեմ
- Կառավարության նիստի օրակարգում 39 հարց է, որից 36-ը չի զեկուցվում. Եվս 3 հարց գաղտնի է
- Ագրեսորի և ագրեսիայի զոհի միջև հավասարության նշան դնելու պրակտիկան խրախուսում է ագրեսորին․ Մարուքյանը՝ Քիրբիին
- «Փաստ». Արևմուտքից «հյուրեր» են սպասվում
- «Հրապարակ». Խփիր գրպանին. Փաշինյանը որոշել է այսկերպ ստուգել գաղափարական աջակիցների թիվը
- «Փաստ». «Իրավիճակ է փոխվել». էլ չի պահանջում Փաշինյանի հրաժարականը
- Հայաստանի ԱԽ քարտուղարը աշխատանքային այցով կմեկնի Լատվիա, Լիտվա, Էստոնիա
- Մարտի 23-24-ին Մեղրիում` ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում, իրականացվելու են պլանային պայթեցման աշխատանքներ
- «Հինգերորդ շարասյան» վերաբերյալ թեզն անընդունելի է. պատերազմի ժամանակ այդպիսի ակնարկ անգամ չի եղել Դավիթ Տոնոյան
- «Ժողովուրդ». Ինչու դատարանը բերման չի ենթարկում որոշումը չկատարած իշխանական պատգամավորին
Հիբրիդային պատերազմ է ընթանում, յուրաքանչյուրն իր տեղում պետք է դառնա հայրենիքի զինվորը. Ռուբեն Վարդանյան
15:50 6 Փետրվար 2023Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը առցանց հանդիպում է ունեցել հայաստանյան բուհերում սովորող արցախցի ուսանողների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը։
Ռուբեն Վարդանյանը նշել է, որ մի քանի պատճառով է նախաձեռնել այս հանդիպումը. « Ես համարում եմ, որ 21-րդ դարում կրթության ոլորտն է ամենամեծ փոփոխությունը բերելու, կրթությամբ է որոշվելու երկրի հաջողված լինելը։ Դրա համար առաջին հերթին պետք է հստակ գիտակցել, որ գիտելիքն ավելի կարևոր է, քան դիպլոմը»։
Պետնախարարը նշել է, որ շրջափակման այս իրավիճակում արցախցի ուսանողներն ակամա դարձել են Արցախի դեսպանները Հայաստանում և ցանկալի է, որ ավելի ակտիվ ներկայացնեն Արցախի շահերը, ավելի լսելի դարձնեն Արցախի ձայնը, իրենց ընկերների հետ ավելի շատ ներգրավված լինեն Արցախին վերաբերող միջոցառումներում: Պետնախարարը կարևոր է համարել նաև Արցախից դուրս ստացած կրթությունն ու գիտելիքները ի նպաստ Արցախի օգտագործելը:
Նա անդրադարձել է նաև աշխատաշուկային համապատասխան մասնագիտության ընտրությանը և այս հարցում կարևոր է համարել պետական պատվերի ճիշտ ձևակերպումը․ «Այս ճգնաժամը ցույց տվեց, թե որքան է կարևոր գյուղատնտեսությունն Արցախի համար։ Մինչդեռ ձեզնից ընդամենը երեքն են Ագրարային համալսարանի ուսանող։ Սա չի արտացոլում աշխատանքի առաջարկն ու պահանջարկը: Պետք է կարողանանք գործընթացն այնպես կազմակերպել, որպեսզի կրթություն ստացած երիտասարդները պահանջված մասնագետներ դառնան»։
Նա նկատել է, որ հիմա, երբ հիբրիդային պատերազմ է ընթանում, յուրաքանչյուրն իր տեղում պետք է դառնա հայրենիքի զինվորը: «Մեր հայրենիքը շատ մեծ վտանգի առաջ է կանգնած, և մեր սիրո ու պատասխանատվության զգացումը հիմա շատ կարևոր է: Դա պետք է դրսևորվի ամենօրյա աշխատանքով: Դրա համար ուզում եմ հասկանաք, որ դուք մեզ շատ եք պետք որպես հաջողված, տաղանդավոր ուսանողներ, որոնց ամբողջ կյանքն առջևում է,-ասել է պետնախարարը: -Որպես մարդ, ով 17 տարեկանում գնացել է Մոսկվա սովորելու, ասեմ, որ այս զգացողությունը միանգամից չի գալիս: Դա գալիս է այն ժամանակ, երբ գիտակցում ես, թե ինչու ես աշխարհ եկել, ով ես դու, ինչպես ես մտածում քո ընտանիքի և քո երկրի մասին: Դա մեծ երջանկություն է, երբ քո մեջ զգում ես այդ սերն ու ուժը հայրենիքի նկատմամբ: Երբ դա չունես, դա մեծ թուլություն է հենց քեզ համար, ոչ թե քո հայրենիքի համար: Ես հուսով եմ, որ ունենալու եք այդ զգացողությունը, որ դուք ոչ միայն հայ եք, այլ նաև արցախցի, և պարտավոր եք ամեն ինչ անել, որ Արցախը հաջողված, երջանիկ, հայկական լինի»:
Առցանց հանդիպման ընթացքում պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը պատասխանել են նաև ուսանողների բազմաթիվ հարցերին:
Լրահոս
- Հիմա ռուսներին Հայաստանում իշխանփոխություն չանելու մեջ մեղադրողներից քանի՞սն է խոսալու այդ վտանգավոր երևույթի դեմ 11:30 23 Մարտ 2023
- Կառավարության նիստի օրակարգում 39 հարց է, որից 36-ը չի զեկուցվում. Եվս 3 հարց գաղտնի է 11:20 23 Մարտ 2023
- Ագրեսորի և ագրեսիայի զոհի միջև հավասարության նշան դնելու պրակտիկան խրախուսում է ագրեսորին․ Մարուքյանը՝ Քիրբիին 11:10 23 Մարտ 2023
- «Փաստ». Արևմուտքից «հյուրեր» են սպասվում 10:59 23 Մարտ 2023
- «Հրապարակ». Խփիր գրպանին. Փաշինյանը որոշել է այսկերպ ստուգել գաղափարական աջակիցների թիվը 10:51 23 Մարտ 2023
- «Փաստ». «Իրավիճակ է փոխվել». էլ չի պահանջում Փաշինյանի հրաժարականը 10:40 23 Մարտ 2023
- Հայաստանի ԱԽ քարտուղարը աշխատանքային այցով կմեկնի Լատվիա, Լիտվա, Էստոնիա 10:30 23 Մարտ 2023
- Մարտի 23-24-ին Մեղրիում` ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում, իրականացվելու են պլանային պայթեցման աշխատանքներ 10:21 23 Մարտ 2023
- «Հինգերորդ շարասյան» վերաբերյալ թեզն անընդունելի է. պատերազմի ժամանակ այդպիսի ակնարկ անգամ չի եղել Դավիթ Տոնոյան 10:10 23 Մարտ 2023
- «Ժողովուրդ». Ինչու դատարանը բերման չի ենթարկում որոշումը չկատարած իշխանական պատգամավորին 09:58 23 Մարտ 2023
- «Հրապարակ». Վարչապետի աշխատակազմի հերթական խոշոր դրամաշնորհը՝ «ֆեյքերի ՊՈԱԿ»-ին 09:47 23 Մարտ 2023
- «Փաստ». Վարկանիշը հետևողականորեն շարունակում է ընկնել 09:35 23 Մարտ 2023
- «Ժողովուրդ». Ում թեկնածությունը կառաջադրի ընդդիմությունը՝ ՄԻՊ պաշտոնի համար 09:23 23 Մարտ 2023
- «Ժողովուրդ». Սահմանադրական փոփոխությունների նախագծերի քննարկումը՝ այսօր 09:12 23 Մարտ 2023
- «Ժողովուրդ». Գագիկ Խաչատրյանը դատարան չի ներկայացել. մանրամասներ 09:00 23 Մարտ 2023
- Բաքուն 2023թ. նախատեսում է ավելի քան 24 մլրդ խորանարդ մետր գազի արտահանում, որի կեսը՝ Եվրոպա 01:56 23 Մարտ 2023
- Դումայում հայտարարել են, որ ՌԴ-ն եւ Վրաստանն ուղիղ ավիահաղորդակցությունը վերսկսելու շեմին են 01:35 23 Մարտ 2023
- Հյուսիսային Կորեան թեւավոր հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ 01:14 23 Մարտ 2023
- Բիթքոինի փոխարժեքը 2023թ. ընթացքում կհասնի 35 հազար դոլարի. Bloomberg 00:40 23 Մարտ 2023
- Մեզ համար Խորենը սուպերֆուտբոլիստ է․ Սարգիս Հովսեփյան 00:20 23 Մարտ 2023
Փոխկապակցված նորություններ
-
11:20 23 Մարտ 2023 Կառավարության նիստի օրակարգում 39 հարց է, որից 36-ը չի զեկուցվում. Եվս 3 հարց գաղտնի է Կառավարության նիստի օրակարգում 39 հարց է, որից 36-ը չի զեկուցվում. Եվս 3 հարց գաղտնի է
-
11:10 23 Մարտ 2023 Ագրեսորի և ագրեսիայի զոհի միջև հավասարության նշան դնելու պրակտիկան խրախուսում է ագրեսորին․ Մարուքյանը՝ Քիրբիին Ագրեսորի և ագրեսիայի զոհի միջև հավասարության նշան դնելու պրակտիկան խրախուսում է ագրեսորին․ Մարուքյանը՝ Քիրբիին
-
10:51 23 Մարտ 2023 «Հրապարակ». Խփիր գրպանին. Փաշինյանը որոշել է այսկերպ ստուգել գաղափարական աջակիցների թիվը «Հրապարակ». Խփիր գրպանին. Փաշինյանը որոշել է այսկերպ ստուգել գաղափարական աջակիցների թիվը
Տնտեսություն
-
23:30 22 Մարտ 2023 Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. 10 նմուշից 4-ում խախտում կա․ hetq.am Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. 10 նմուշից 4-ում խախտում կա․ hetq.am
-
18:21 22 Մարտ 2023 Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոյի վերելքը շարունակվում է Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոյի վերելքը շարունակվում է
-
15:58 22 Մարտ 2023 Դեպի Ռուսաստան հայկական ծագման ապրանքների արտահանումը կորցնում է մրցունակությունը. Պարսյան Դեպի Ռուսաստան հայկական ծագման ապրանքների արտահանումը կորցնում է մրցունակությունը. Պարսյան
Հասարակություն
-
10:59 23 Մարտ 2023 «Փաստ». Արևմուտքից «հյուրեր» են սպասվում «Փաստ». Արևմուտքից «հյուրեր» են սպասվում
-
10:40 23 Մարտ 2023 «Փաստ». «Իրավիճակ է փոխվել». էլ չի պահանջում Փաշինյանի հրաժարականը «Փաստ». «Իրավիճակ է փոխվել». էլ չի պահանջում Փաշինյանի հրաժարականը
-
10:21 23 Մարտ 2023 Մարտի 23-24-ին Մեղրիում` ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում, իրականացվելու են պլանային պայթեցման աշխատանքներ Մարտի 23-24-ին Մեղրիում` ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում, իրականացվելու են պլանային պայթեցման աշխատանքներ