03:46:21 2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ռուսաստանը համարում է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելով՝ Հայաստանը դադարեցնում է մասնակցությունը ԵԱՏՄ-ին

    22:20 9 Հունվար 2025

    Ռուսաստանը «ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը  դիտարկում է որպես Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացի մեկնարկ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

    «Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի նկատմամբ իր տնտեսական քաղաքականությունը կառուցելու է՝ հենց այս հանգամանքից ելնելով»,- ասել է Օվերչուկը՝ հավելելով՝  ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկը պաշտոնական Երևանի ինքնիշխան ընտրությունն է,  ինչի իրավունքը նա ունի։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս