12:56:11 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանը զբաղված է ամեն ինչով, բացի իր լինել չլինելու կենսական խնդրով

    09:00 27 Սեպտեմբեր 2022

    Այսօր աշխարհում ընդանում է երրորդ համաշխարհային պատերազմից առաջ պետությունների դիրքաորման պրոցես։

    Կա հիմնական 2 աշխարհաքաղաքական բեւեռ, որոնք պարզ լեզվով կարելի է բնութագրել որպես` գլոբալիստների եւ հակագլոբալիստների կամ միաբեւեռ աշխարհի կողմնակիցների եւ բազմաբեվեռ աշխարհի կողմնակիցների կամ Անգլոսակսական բեւեռ եւ Ռուսական բեւեռ։

    Այս դիրքավորման ժամանակ շահերի այնպիսի ճկուն կամ ցավոտ, պարտադրված բախումներ են լինում, որ օրինակ դարավոր թշնամիներ Չինաստանը, Հնդկաստանը եւ Պակիստանը հայտնվում են կողք կողքի մի բեւեռի մեջ կամ օրինակ հակառակ բեւեռը փորձում է Իրանի նման տասնամյակներով կարծրացաց իսլամական ռեժիմում ունեցող երկրում գունավոր հեղափոխություն անել, որպեսզի Իրանը պատերազմը դիմավորի ոչ թե Ռուսական բեւեռում այլ Անգլոսակսական բեւեռում կամ օրինակ ՆԱՏՈ֊ի կարեւորագույն եւ հզորագույն անդամ Թուրքիան արդեն բացահայտ խոսում է ՆԱՏՈ֊ից դուրս գալու, եւ ՆԱՏՈ֊ի անդամ Հունաստանի դեմ պատերազմ սկսելու մասին, որը կլինի պատերազմ նաեւ Հունաստանի անվտանգությունը երաշխավորող Ֆրանսիաի դեմ։

    Հասկանալի է, որ ամեն բեւեռի ներսում էլ կան ներքին խնդիրներ եւ մանր ու մեծ շահերի բախումներ։

    Այս մեծագույն պատերազմի սկսման դեպքում Հայաստանը հավակնում է դառնալ մարտական գործողությունների հիմնական թատերաբեմերից մեկը, բայց նաեւ շանս կա երկրորդ համաշխարհային պատերազմի նման մնալ թիկունքում, եւ մինիմալ զգալ պատերազմի կործանիչ ազդեցությունը։

    Հիմա զավեշտը` այս կարեւորագույն նախապատերազմական օրերում չկա ոչմի դիսկուս Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքավորման մասով, չի քնարկվում, թե Հայաստանը պետք է դիրքավորվի Անգլոսակսական բեւեռի, թե Ռուսական բեւեռի մեջ, չի քնարկվում յուրաքանչյուր բեւեռի մեջ դիրքավորվելու դեպքում Հայաստանին սպառնացող վտանգները եւ շահեկան հնարավորություները, չի քնարկվում բեւեռի ներսում Հայաստանի համար ռիսկերին բալանսավորման մեխանիզմները։

    Դրա փոխարեն Հայաստանում մանրակրկիտ քննարկվում է` ՏԻՄ ընտրություները, ՏԻՄ ընտրություններում Իշխանասար գյուղում հաղթած թեկնածուն, քննարկվում է արդյոք վերջին հանդիպման ժամանակ ԼՏՊ եւ ՍՍ֊ն շախմատ խաղացին, թե բլոտ, քննարկվում է ՌԴ֊ից Հայաստան խոպանչիների հոսքը եւ դրա պատճառով բարձրացած օդանավի տոմսի գները։

    Մի խոսքով Հայաստանը զբաղված է ամեն ինչով, բացի իր լինել չլինելու կենսական խնդրով։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս