18:10:50 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանի և ԱՄՆ-ի գործընկերությունը չպետք է սպառնա այլ երկրներին․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

    19:38 14 Հունվար 2025

    Երեւանի եւ Վաշինգտոնի գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիք հանդիսանա այլ երկրների համար․ նման կարծիք է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը News.ru պորտալի հետ զրույցում՝ մեկնաբանելով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։

    «Ընդհանուր առմամբ, Վաշինգտոնի հետ նման գործընկերության հաստատումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքն է երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակներում, սակայն այս գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների և միջազգային ասոցիացիաների համար»,- մեջբերում է պորտալը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքերը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս