20:43:37 -4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ապակայունացման որևէ հիմք չկա պարզապես. Փաշինյան

    18:59 4 Դեկտեմբեր 2024

    Այո, Ադրբեջանական մամուլում կան հոդվածներ, որոնց թեզն այն է, որ ՀՀ-ին կամ անձամբ ինձ ներքաղաքական նկատառումներով պետք է պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ, մինչդեռ ցանկացած շատ թե քիչ որակավորված կամ նույնիսկ չորակավորված դիտորդը կարող է տեսնել, որ ընդհակառակը, հենց ներքաղաքական նկատառումներով մեզ՝ կառավարող թիմին և կոնկրետ ինձ, ձեռնտու է, որ տարածաշրջանում իրադրությունը լինի կայուն, սա ակնհայտ փաստ է:

    Այս մասին Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանn ի պատասխան հարցի՝ ադրբեջանական մամուլում հրապարակումներ եղան, թե ՀՀ-ն, ելնելով ներքաղաքական շահերից, նոր պատերազմ է նախապատարստում Ադրբեջանի դեմ, ի՞նչ իրական նպատակ են հետապնդում այս հոդվածները:

    «Ձեր և իմ հիշատակած հոդվածները ցույց են տալիս, որ կան ուժեր, որոնք շահագրգռված են տարածաշրջանում իրադրությունը ապակայունացնելով: Մեր արձագանքը դրան պետք է լինի՝ չտրվել այդ սադրանքին և անհոգնել պարզաբանել մեր դիքրորոշումը:

    Մենք Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունենք, որովհետև մենք քաղաքական մակարդակում նաև ևս մի իրավական քայլ ենք արել և փոխադարձաբար ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը», - ասաց նա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս