17:52:10 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Հրապարակ». Ինչո՞ւ են մտահոգվել արցախցի պատգամավորները

    09:22 22 Սեպտեմբեր 2022

    «Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարները երեկ հանդիպել են ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ, որի ժամանակ «անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի գործարկված նոր երթուղու հետ կապված՝ հասարակության մոտ առկա որոշ խնդիրներին», եւ «հրամանատարը հավաստիացրել է, որ միջանցքի անվտանգությունն ամբողջությամբ գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո, եւ ընթացիկ շինաշխատանքների ավարտին զուգընթաց, կվերանան առկա խնդիրները»։

    Խոսքն ի՞նչ խնդիրների մասին է: Պարզվում է՝ արցախցիներին մտահոգել է այն, որ նոր ճանապարհին պարբերաբար հայտնվում են ադրբեջանական պետհամարանիշներով մեքենաներ: Հրամանատարը տեղեկացրել է, որ իրենց խնդրանքով են ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող անցակետերից բեռներ տեղափոխում, ու շուտով խնդիրը կվերանա։ Պատգամավորները հետաքրքրվել են նաեւ ՀԱՊԿ օպերատիվ խմբի աշխատանքներով, որոնք սեպտեմբերի 13-ից հետո գործուղվել էին Հայաստան` մոնիտորինգ անելու, թե ով է նախահարձակ եղել։

     

    Վոլկովն ասել է՝ տեղյակ չէ խմբի աշխատանքներից։ ՀԱՊԿ օպերատիվ խումբը, հիշեցնենք, հաղորդել է․  «Սեպտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ-ում կայացել է ՀԱՊԿ առաքելության առաջնային խմբի աշխատանքների արդյունքներով հանդիպում։ Խմբի ղեկավար Ա․ Սիդորովը տեղեկացրել է Սուրեն Պապիկյանին սահմանի իրավիճակի վերլուծության արդյունքների, եզրակացությունների ու առաջարկների վերաբերյալ։ Կայացել է մտքերի անկեղծ եւ կառուցողական փոխանակում։ Հետո խումբը մեկնել է Մոսկվա»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ