08:31:19 8°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գարիկ Սարգսյանի հորը զրկել են ավտոմեքենա վարելու իրավունքից. եղել է խմածության ամենաբարձր աստիճանի

    15:08 19 Փետրվար 2025

    Երեկ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները ուժեղացված ծառայության ընթացքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ:

      Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի, ինչի համար զրկվել է 1 տարի ավտոմեքենա վարելու իրավունքից, իսկ «Prado»-ն տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: 

      «Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը եղել է Վեդի խոշորացված համայնքի ղեկավար, ժողովրդին հայտնի՝ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի հայրը՝ Մնացական Սարգսյանը»,- գրել է լրատվամիջոցը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ