- Հայաստանի իշխանությունը շարունակում է հայկական շահերի զոհաբերությունը. Տիգրան Աբրահամյան
- Ձյուն է տեղում
- Տատիկից ժառանգած քյամարը կամ հարսանիքի քավորի նվեր ոսկին չեք կարող վաճառել. «Ժողովուրդ»
- Աղազարյանին հեռացրել են նաև ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի կազմից. «Հրապարակ»
- ԵՄ-ի հարցով չեն շտապում. «Հրապարակ»
- ՔՊ-ականները հարցեր ու անհանգստություններ ունեն. «Ժողովուրդ»
- Մաստարա գյուղում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
- Օրբանը չի մասնակցի հունվարի 20-ին կայանալիք Թրամփի երդմնակալությանը
- Անկարայում կայացել է Ֆիդանի և Սաուդիան Արաբիայի փոխարտգործնախարարի հանդիպումը
- Հայաստանի քաղաքացիները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան
Վարչապետը ներկայացրել է, թե Հովիկ Աղազարյանի հեռախոսից որոշ տեղեկություններ ինչպես են հասել իրեն
18:33 4 Դեկտեմբեր 2024Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատգամավոր Հովիկ Աղազարյանին իր շարքերից հեռացնելու որոշում է կայացրել՝ այդ թվում հանրային բարոյականության ստանդարտները ոտնահարելու պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին:
Նա վստահեցրել է, որ Հովիկ Աղազարյանի հեռախոսն իր սեղանին չի հայտնվել և չէր էլ կարող հայտնվել:
«Հովիկ Աղազարյանի հեռախոսը քրեական գործի շրջանակներում առգրավվել է անկախ մարմնի կողմից: Եվ անկախ մարմինն օրենքով սահմանված կարգով համապատասխան բոլոր ընթացակարգերը և թույլտվությունն ունենալով՝ բոլորովին ուրիշ գործով քննչական հանձնարարական է տվել մեկ այլ մարմնի, որն այնքան էլ անկախ չէ: Եվ, երբ այդ մարմինը այդ քննչական հանձնարարականը կատարելու ընթացքում հանդիպել է տեղեկությունների, որոնք պարունակում են պետական անվտանգության սպառնալիքներ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ, բնականաբար այդ պարագայում պարտավոր էր իր գործառույթների շրջանակում կատարել աշխատանք՝ այդ թվում հեռախոսի տիրոջ հետ և պարտավոր էր զեկուցել իր վերադասին՝ տվալ դեպքում Հայաստանի վարչապետին»,-ասել է Փաշինյանը:
Վարչապետը վստահեցրել է՝ այդ տեղեկությունն ում հետ կիսվել է, կիսվել է օրենքի տառին, թուլտվություններին համապատասխան: Դրանից առաջ ինքը խորհրդակցել է բոլոր հնարավոր մարմինների հետ, որոնք իրավասու են գնահատական տալ այդ իրավիճակին:
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը Հովիկ Աղազարյանին սեփական շարքերից հեռացնելու որոշում է կայացրել՝ այդ թվում հանրային բարոյականության ստանդարտները ոտնահարելու պատճառով, որը որպես կատարման թեզ ընդգծված է նաև ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքներում օրենքով: Այո, ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ՝ քաղաքական, բարոյական և այլ լծակներ՝ նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից տված մանդատից զրկելու համար: Եվ ոչ մի պահ չկասկածեք, որ բոլոր օրինական միջոցները կգործադրվեն այդ նպատակին հասնելու համար»,-ասել է Փաշինյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատգամավոր Հովիկ Աղազարյանին հեռացրել է կուսակցությունից: Աղազարյանն իր հերթին դեկտեմբերի 4-ին հայտնել է, որ դուրս է գալիս ՔՊ խմբակցությունից: Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել է, որ Աղազարյանը ներգրավված է եղել պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերում։ Ըստ նրա՝ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով, որոնք ենթակա չէին հրապարակման, արտահոսքեր է կազմակերպել։ Դա դարձել է նրան կուսակցությունից հեռացնելու հիմքերից մեկը։
Հովիկ Աղազարյանը հայտնել է, որ իր հեռախոսը, որն առգրավելեն Արգիշտի Քյարամյանի հետ կապված գործի շրջանակում, քննիչի մոտ է գտնվել ավելի քան 10 օր։ Ըստ Աղազայանի՝ քննիչը վստահեցրել է, որ իրենց հետաքրքրում են միայն ու միայն այն զանգերը, որոնք կապ ունեն պարոն Քյարամյանի հետ։ Սակայն պատգամավորը նշել էր, որ իր հեռախոսից շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ:
Լրահոս
- Հայաստանի իշխանությունը շարունակում է հայկական շահերի զոհաբերությունը. Տիգրան Աբրահամյան 10:12 16 Հունվար 2025
- Ձյուն է տեղում 10:10 16 Հունվար 2025
- Տատիկից ժառանգած քյամարը կամ հարսանիքի քավորի նվեր ոսկին չեք կարող վաճառել. «Ժողովուրդ» 09:53 16 Հունվար 2025
- Աղազարյանին հեռացրել են նաև ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի կազմից. «Հրապարակ» 09:42 16 Հունվար 2025
- ԵՄ-ի հարցով չեն շտապում. «Հրապարակ» 09:29 16 Հունվար 2025
- ՔՊ-ականները հարցեր ու անհանգստություններ ունեն. «Ժողովուրդ» 09:17 16 Հունվար 2025
- Մաստարա գյուղում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը 23:54 15 Հունվար 2025
- Օրբանը չի մասնակցի հունվարի 20-ին կայանալիք Թրամփի երդմնակալությանը 23:39 15 Հունվար 2025
- Անկարայում կայացել է Ֆիդանի և Սաուդիան Արաբիայի փոխարտգործնախարարի հանդիպումը 23:26 15 Հունվար 2025
- Հայաստանի քաղաքացիները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան 23:13 15 Հունվար 2025
- Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է 23:00 15 Հունվար 2025
- Հայաստանի իշխանությունները «դժվար քայլեր» են ձեռնարկում ՌԴ-ից կախվածությունը նվազեցնելու համար․ Հելսինկյան հանձնաժողով 22:49 15 Հունվար 2025
- Անիրատեսական է, որ Ուկրաինան կվերադառնա իր այն սահմաններին, որոնք կային մինչև պատերազմը․ Մարկո Ռուբիո 22:37 15 Հունվար 2025
- ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը համաձայնության են եկել․ Թրամփը հաստատել է 22:25 15 Հունվար 2025
- ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք բորբոքելն ու մարդկանց մոլորեցնելը․ Թաթոյան 22:08 15 Հունվար 2025
- Ռուսական բիզնեսը սկսել է զգույշ վերաբերվել ՀՀ-ի հետ համագործակցությանը. Օվերչուկ 22:01 15 Հունվար 2025
- Ընտանեկան փոդքասթի 3-րդ թողարկումը՝ վաղը. Փաշինյանը հայտնել է, թե ինչ են քննարկել 21:48 15 Հունվար 2025
- Թուրք-ադրբեջանական զորավարժություններ կացկացվեն 21:37 15 Հունվար 2025
- Ադրբեջանցիները Գանձասարի վանական համալիրը համարում են «աղվանական», սակայն իրականությունն այլ է 21:25 15 Հունվար 2025
- Բլինքենի խոսքերը՝ սահմանային հսկողության խումբ ուղարկելու մասին, բանակի հետ որևէ առնչություն չունեն. Պապիկյան 21:13 15 Հունվար 2025
Փոխկապակցված նորություններ
- 09:42 16 Հունվար 2025 Աղազարյանին հեռացրել են նաև ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի կազմից. «Հրապարակ» Աղազարյանին հեռացրել են նաև ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի կազմից. «Հրապարակ»
- 09:29 16 Հունվար 2025 ԵՄ-ի հարցով չեն շտապում. «Հրապարակ» ԵՄ-ի հարցով չեն շտապում. «Հրապարակ»
- 09:17 16 Հունվար 2025 ՔՊ-ականները հարցեր ու անհանգստություններ ունեն. «Ժողովուրդ» ՔՊ-ականները հարցեր ու անհանգստություններ ունեն. «Ժողովուրդ»
Տնտեսություն
- 14:25 15 Հունվար 2025 Կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները Կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները
- 12:40 15 Հունվար 2025 Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ
- 12:20 15 Հունվար 2025 Հայաստանի տնտեսությունը պահվում է ԵԱՏՄ շնորհիվ. Գագիկ Ծառուկյան Հայաստանի տնտեսությունը պահվում է ԵԱՏՄ շնորհիվ. Գագիկ Ծառուկյան
Հասարակություն
- 10:10 16 Հունվար 2025 Ձյուն է տեղում Ձյուն է տեղում
- 09:53 16 Հունվար 2025 Տատիկից ժառանգած քյամարը կամ հարսանիքի քավորի նվեր ոսկին չեք կարող վաճառել. «Ժողովուրդ» Տատիկից ժառանգած քյամարը կամ հարսանիքի քավորի նվեր ոսկին չեք կարող վաճառել. «Ժողովուրդ»
- 23:54 15 Հունվար 2025 Մաստարա գյուղում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Մաստարա գյուղում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը