02:02:01 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վթար Վանաձորում․ Տուժածներ կան

    18:02 17 Հունվար 2025

    Հունվարի 17-ին, ժամը 14։08-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

    Պարզվել է, որ Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 95-20/1 հասցեի մոտակայքում բախվել են «Nissan» և «GAZelle» (Վ․ Հ․, ծնված 1979 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

    Փրկարարները հոսանքազրկել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և երկու ուղևորի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս