- Հայաստանի գործող վարչախումբը փաստացի հանցակից է Բաքվում ընթացող դատական ֆարսին և ապօրինությանը․ ՀՀԿ
- Երևանում հրկիզել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- Բաքվում էթնիկ հայերին վերաբերելի գործընթացները տեղի են ունենում մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով․ Մանասյան
- 1212 փաստաբաններ հանրագիր են ներկայացրել կառավարությանը
- Փաշինյանը հանձնարարել է գեներացնել զեկույց, որը կքննարկվի Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում
- «Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դատապարտյալի դի՝ սավանով մահճակալից կախված վիճակում
- Աղոթք գերիների համար
- Մհեր Գրիգորյանի գրասենյակը գաղտնի է պահում, թե որ թվականի քարտեզն է հիմք ընդունվել սահմանազատման համար
- Իրանն ու Ռուսաստանը ստորագրեցին Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը
- Վանաձորում 48-ամյա տղամարդը յուղման կետերից մեկում գողություն է կատարել. նա տեղում ձերբակալվել է
Կրթական համակարգը մեր երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել․ Վարչապետն այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց
22:09 11 Հունվար 2025Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նիկոլ Փաշինյանը շրջել է դպրոցում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է ՀՀ Կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 2 մլրդ 58 մլն դրամ։ Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է 480 աշակերտի համար նախատեսված ավագ դպրոց: Դպրոցի շինարարությունը մեկնարկել է 2021 թվականի օգոստոսին, ավարտվել 2024-ի նոյեմբերին։ Նախկին դպրոցի շենքը քանդվել և տեղում հիմնովին կառուցվել է նորը։ Դպրոցն ունի 5 մասնաշենք` ուսումնական, սպորտդահլիճ և հանդիսությունների սրահ: Դպրոցը ջեռուցման համար ունի առանձին կաթսայատուն, տանիքին տեղադրված է 24 կիլովատ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։ Դպրոցն ունի երկու վերելակ, հարմարեցված է հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։
Շրջայցից հետո, վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Կարծում եմ, որ կրթական համակարգը մեր երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել: Դա է կրթության հիմնական նպատակը, որը մենք պիտի ապահովենք մեր երեխաների համար: Ուրիշ բան, մեկը պիտի սովորի լավ ապրել որպես ֆիզիկոս, երկրորդը՝ որպես քիմիկոս, երրորդը՝ որպես մարզիչ, չորրորդը՝ որպես վարսահարդար, հինգերորդը՝ որպես գործարար, վեցերորդը՝ որպես կառավարիչ, բայց դպրոցի նպատակը, ամենակարևոր նպատակը մարդկանց սովորեցնելն է լավ ապրել, ինչպես լավ ապրել»:
Վարչապետի խոսքով՝ այս ընդգծումով, կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի: «Սա չափազանց կարևոր է, և սա է, կարծում եմ, «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի բովանդակային նպատակը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: Խոսելով դպրոցի ընձեռած հնարավորությունների մասին՝ վարչապետն ընդգծել է, որ նպատակադրումը նաև այն է, որ դպրոցը ոչ միայն բուն դասապրոցեսի ընթացքում ապրի, այլև դրանից հետո, այսինքն՝ ստեղծագործելու անսահման հնարավորություն ունենա: «Եվ ես այսօր ուրախ եմ, սիրելի երեխաներ, սիրելի ուսուցիչներ, որ դուք ստեղծագործելու, ըստ էության, անսահման հնարավորություն եք ստացել` ստեղծագործելու ֆիզիկայի ուղղությամբ, քիմիայի, մաթեմատիկայի, ինժեներության, սպորտի, արվեստի, գրականության: Եվ ես ձեզ ընդամենը մաղթում եմ, որ ստեղծագործելու այս հնարավորությունն օգտագործեք, որովհետև դա ձեզ կօգնի, որ դուք լավ ապրեք, ընդ որում՝ այսօր, որովհետև ամենատարբեր պրոբլեմները հաղթահարելու և նույնիսկ ամենօրյա միջավայրում լավ ապրելու ձևը ստեղծագործելն է, ստեղծագործական հաճույք ապրելը և այդ ստեղծագործությունից էներգիա ստանալը»,-նշել է երկրի ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին ծրագրի իրականացման համար: Վարչապետը խոսել է յուրաքանչյուրի ներդրումը չթերագնահատելու մասին և այս համատեքստում շնորհակալություն հայտնել բոլոր հարկ վճարողներին. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության բոլոր հարկ վճարողներին, բոլոր աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկեր վճարող մարդկանց, ում գեներացրած միջոցներով կառուցվել է այս դպրոցը և կառուցվում են մյուս դպրոցները»:
Ամփոփելով իր խոսքը՝վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է բոլորին դպրոցի կառուցման և այս օրվա առիթով:
Լրահոս
- Հայաստանի գործող վարչախումբը փաստացի հանցակից է Բաքվում ընթացող դատական ֆարսին և ապօրինությանը․ ՀՀԿ 20:55 17 Հունվար 2025
- Երևանում հրկիզել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը 20:30 17 Հունվար 2025
- Բաքվում էթնիկ հայերին վերաբերելի գործընթացները տեղի են ունենում մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով․ Մանասյան 20:19 17 Հունվար 2025
- 1212 փաստաբաններ հանրագիր են ներկայացրել կառավարությանը 20:07 17 Հունվար 2025
- Փաշինյանը հանձնարարել է գեներացնել զեկույց, որը կքննարկվի Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում 19:53 17 Հունվար 2025
- «Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դատապարտյալի դի՝ սավանով մահճակալից կախված վիճակում 19:39 17 Հունվար 2025
- Աղոթք գերիների համար 19:27 17 Հունվար 2025
- Մհեր Գրիգորյանի գրասենյակը գաղտնի է պահում, թե որ թվականի քարտեզն է հիմք ընդունվել սահմանազատման համար 19:13 17 Հունվար 2025
- Իրանն ու Ռուսաստանը ստորագրեցին Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը 19:00 17 Հունվար 2025
- Վանաձորում 48-ամյա տղամարդը յուղման կետերից մեկում գողություն է կատարել. նա տեղում ձերբակալվել է 18:49 17 Հունվար 2025
- Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի ամենամեծ տնտեսական գործընկերը. Կոպիրկին 18:38 17 Հունվար 2025
- Գուգարքի գյուղապետարանից փորձել են գողություն կատարել. երկու երիտասարդ ձերբակալվել է 18:27 17 Հունվար 2025
- Մեկնարկել միջազգային առարկայական գործընթաց՝ Արցախից բռնի տեղահանվածների վերադարձի ապահովման ուղղությամբ․ Կոչ ՄԱԿ-ին 18:15 17 Հունվար 2025
- Վթար Վանաձորում․ Տուժածներ կան 18:02 17 Հունվար 2025
- Fastex-ը 20 մլն դրամ է տրամադրել Արմաթ ճարտարագիտական աշխատանոցների վերազինմանը 17:49 17 Հունվար 2025
- Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից, ստիպել են կանգնած մնալ, չեն թողել՝ քնի, այլ զրկանքների են ենթարկել․ BBC 17:48 17 Հունվար 2025
- Առավելագույն ճնշում գործադրել ալիևյան ռեժիմի վրա․ Արցախյան կազմակերպությունների պահանջագիրը՝ ՀՀ իշխանություններին 17:37 17 Հունվար 2025
- Մեր տարածաշրջանում երրորդ ուժերի ներկայությունը կարող է միայն ապակայունացնել իրավիճակը․ Փեզեշքիան 17:25 17 Հունվար 2025
- Էմանուել Մակրոնը մեկնել է Լիբանան՝ օգնելու արագացնել կառավարության ձևավորումը․ Reuters 17:12 17 Հունվար 2025
- Միրզոյան, բա վեր կենայիր, մի հատ ապտակ տայիր, ինչո՞ւ ես ԱՄՆ-ի հետ փաստաթուղթ ստորագրում. Բագրատյան 17:00 17 Հունվար 2025
Փոխկապակցված նորություններ
- 20:30 17 Հունվար 2025 Երևանում հրկիզել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը Երևանում հրկիզել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 20:19 17 Հունվար 2025 Բաքվում էթնիկ հայերին վերաբերելի գործընթացները տեղի են ունենում մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով․ Մանասյան Բաքվում էթնիկ հայերին վերաբերելի գործընթացները տեղի են ունենում մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով․ Մանասյան
- 20:07 17 Հունվար 2025 1212 փաստաբաններ հանրագիր են ներկայացրել կառավարությանը 1212 փաստաբաններ հանրագիր են ներկայացրել կառավարությանը
Քաղաքականություն
- 20:55 17 Հունվար 2025 Հայաստանի գործող վարչախումբը փաստացի հանցակից է Բաքվում ընթացող դատական ֆարսին և ապօրինությանը․ ՀՀԿ Հայաստանի գործող վարչախումբը փաստացի հանցակից է Բաքվում ընթացող դատական ֆարսին և ապօրինությանը․ ՀՀԿ
- 19:13 17 Հունվար 2025 Մհեր Գրիգորյանի գրասենյակը գաղտնի է պահում, թե որ թվականի քարտեզն է հիմք ընդունվել սահմանազատման համար Մհեր Գրիգորյանի գրասենյակը գաղտնի է պահում, թե որ թվականի քարտեզն է հիմք ընդունվել սահմանազատման համար
- 18:15 17 Հունվար 2025 Մեկնարկել միջազգային առարկայական գործընթաց՝ Արցախից բռնի տեղահանվածների վերադարձի ապահովման ուղղությամբ․ Կոչ ՄԱԿ-ին Մեկնարկել միջազգային առարկայական գործընթաց՝ Արցախից բռնի տեղահանվածների վերադարձի ապահովման ուղղությամբ․ Կոչ ՄԱԿ-ին