- ԱՄՆ-ը ակնկալում է լավ հարաբերություններ Չինաստանի հետ. Թրամփ
- Փաշինյանը Թայլանդի վարչապետի հետ հանդիպմանը կարևորել է համագործակցությունը զբոսաշրջության և առևտրի ոլորտում
- Գուտերեշը դեռ չի պլանավորում հանդիպել Թրամփի հետ
- Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
- Մասիսում մեքենան բախվել է էլեկտրասյանը, տուժածներ կան
- Վարձատրության դիմաց թմրանյութի փաթեթներ է տեղադրել Հայաստանի տարբեր քաղաքներում
- Ուկրաինան պատրաստ է պայմանագիր կնքել, ուզում եմ որքան հնարավոր է՝ շուտ հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ․ Թրամփ
- Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. «Փաստինֆո»
- Գյուղացիների խոսքով՝ որդին կասկածվում է մոր շիրմաքարը կոտրելու մեջ
- Փրկարարները մասնատել են վտանգ ներկայացնող ծառը
Ռազմական լուծումները կայուն չեն, և բոլոր կողմերը պետք է ձգտեն գտնել քաղաքական լուծումներ. Վահան Կոստանյան
21:40 7 Դեկտեմբեր 2024եկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսության» շրջանակներում մասնակցել է պանելային քննարկման։ Այս մասին տեղեկացնում է Արտգործնախարարությունը:
Ստորև ներկայացված են մեջբերումներ Կոստանյանի ելույթից և հարցերին պատասխաններից.
«Ձերդ գերազանցություններ, հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք նախևառաջ շնորհակալություն հայտնել Բահրեյնի թագավորությանը՝ բոլոր պատվիրակներին ցուցաբերած հյուրընկալության համար և շնորհավորել Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտին (IISS)՝ այս կարևոր միջոցառման քսաներորդ տարելիցի կապակցությամբ: Թեև այս հարթակում քննարկումները հիմնականում կենտրոնացած են այս տարածաշրջանի հետ կապված խնդիրների վրա, այն կարևոր է նաև մեր՝ տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների համար: Երբ մենք սկսում էինք նախապատրաստվել այս տարվա «Մանամայի երկխոսությանը» և քննարկում էինք այս տարվա երկխոսության թեմաները, մեր պանելի անվանումը կենտրոնանում էր հակամարտությունների քաղաքական արձագանքների վրա։ Միջոցառման օրվան ընդառաջ անվանումը փոխվեց հետևյալ կերպ՝ «Քաղաքական և ռազմական արձագանքները հակամարտություններին», որը ուղղակիորեն ցույց է տալիս, որ նախկինում գոյություն ունեցած` կանոնների վրա հիմնված կարգը, այլևս չի գործում և աշխարհը ձախողվում է հակամարտություններին միայն քաղաքական լուծումներ տալու գործում։ Սակայն որպես տարածաշրջանի ներկայացուցիչ, որն ընդամենը վերջերս է բախվել զինված հակամարտության, այն ուղերձը, որը ես ցանկանում եմ փոխանցել հետևյալն է. ռազմական լուծումները կայուն չեն, և բոլոր կողմերը պետք է ձգտեն գտնել քաղաքական լուծումներ: Սա այն համոզմունքն է, որն ունի Հայաստանի կառավարությունը և փորձում է իրականացնել մեր տարածաշրջանում:
Դա հեշտ չէ և պահանջում է քաղաքական խիզախություն, բայց, հաշվի առնելով այն հանգամանքները, որոնց ներքո մենք ապրում ենք՝ շատ կարևոր է հավատարիմ մնալ քաղաքական լուծումներին: Թույլ տվեք այս քննարկմանն ավելացնել նաև մեկ այլ շեշտ՝ տնտեսական հարթությունը: Մենք համոզված ենք, որ սա այն հիմնական բանալիներից մեկն է, որի միջոցով կարելի է հասնել խաղաղության ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում: Գիտեք, որ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի իր հարևաններից երկուսի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որոնց հետ սահմանները փակ են: Մեր կառավարությունը հավատում է, որ հավելյալ փոխկապակցվածության և փոխկախվածության ստեղծումը կնպաստի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը: Այսպիսով, Հայաստանի կառավարությունը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, որն ուղղված է հյուսիսը և հարավը, արևելքը և արևմուտքը կապելուն, և ես կարծում եմ, որ սա հատկապես հետաքրքիր թեմա է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի (ՊԾՀԽ) երկրների համար, քանի որ Հայաստանը նպատակ ունի կապել Սև ծովը ՊԾՀԽ-ի և Ծոցի երկրների հետ և ձևավորել ավելի լայն տարածաշրջանային կապեր, ինչը մեզ համար նույնպես նշանակում է ունենալ ավելի ընդարձակ տարածաշրջանային փոխկախվածություն, ինչպես նաև խաղաղություն և կայունություն: Արժեքները շատ կարևոր դեր ունեն նոր՝ կանոնների վրա հիմնված, կարգ հաստատելու գործում:
Բերեմ Հայաստանի օրինակը. այս տարի՝ մի քանի ամիս առաջ, Հայաստանը, հանդիսանալով «երկու պետություն» սկզբունքի կողմնակից, ճանաչել է Պաղեստինի անկախությունը: Դա մի որոշում էր, որը հիմնված էր արժեքների վրա։ Որպես երկիր, որը բախվել է հայրենակիցների սովի մատնվելու, բռնի տեղահանման երևույթներին, մենք չենք կարող անտարբեր մնալ նրա նկատմամբ, ինչը կատարվում է կատարվում Պաղեստինի հետ: Ցավոք, դիվանագիտական առումով շատ բան չենք կարող անել, բայց մեր կողմից հնարավոր քայլերից մեկն անկախության ճանաչումն էր, որը մենք արել ենք: Միաժամանակ, մենք շատ մտահոգված էինք Լիբանանում տիրող իրավիճակի առնչությամբ: Տարների ընթացքում Հայաստանը տեղում UNIFIL-ի մի մասն է կազմել, և մեր ներկայությունը տեղում շարունակվում է: Այսօր, Հայաստանը շատ մտահոգված է Հալեպում տիրող իրավիճակով: 2010-ական թվականներից Սիրիայում հակամարտության բռնկումից ի վեր, Հայաստանն այն սակավաթիվ երկրների շարքին էր պատկանում, որը շարունակում էր դիվանագիտական ներկայություն ունենալ Սիրիայում, մասնավորապես Հալեպում:
Ամփոփելով, հարգելի’ գործընկերներ, կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք պետք է վերադառնանք դիվանագիտությանը և պետք է փորձենք մտածել և գտնելկայուն լուծումներ, շնորհակալություն:» Հարցերին փոխնախարար Կոստանյանի պատասխաններից. Պատասխանելով Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ հարցին՝ փոխնախարար Կոստանյանը նշել է. «Պաղեստինի Պետությունը ճանաչելու՝ ՀՀ կառավարության որոշումն ուղղված չէր Իսրայելի դեմ։ Այդ որոշումը կայացվեց թե՜ պաղեստինցիների, թե՜ իսրայելցիների համար, քանի որ մենք տեսնում ենք, որ այս երկու ժողովուրդների համար խաղաղության և կայունության պայմաններում ապրելու հնարավոր ճանապարհը «երկու պետություն» սկզբունքով լուծումն է:» Արհեստական բանականության կիրառման խնդիրների վերաբերյալ հարցի առնչությամբ Փոխնախարար Կոստանյանը նշել է. «Արտաքին գործերի գերատեսչության տեսանկյունից տեսնում ենք արհեստական բանականության կիրառման կարգավորումների կարիք, հատկապես, երբ խոսքը վերաբերում է մարտական իրավիճակներում մարդու իրավունքներին: Եվ այս հարցում մենք միացել ենք ԱՄՆ՝ ոլորտի կարգավորմանը միտված նախաձեռնությանը»:
Հարավային Կովկասին վերաբերող հարցին ի պատասխան Վահան Կոստանյանը նշել է. «Եվ գալով վերջին, բայց ոչ պակաս կարևոր՝ մեր տարածաշրջանի վերաբերյալ հարցին նշեմ, որ չեմ կարող ներկայացնել Իրանի, Ռուսաստանի կամ Թուրքիայի քաղաքականությունները: Ես այստեղ եմ ներկայացնելու մեր քաղաքականությունը, և այն շատ պարզ է: Դրա երկու հիմնական ուղղությունները հետևյալն են. առաջին ուղղությունը մեր հարաբերություններն են մեր հարևանների հետ: Մենք ունենք չորս հարևան՝ Վրաստան, Իրան, Ադրբեջան և Թուրքիա: Եվ մենք հավատում ենք, որ պետք է ունենաք չորս հարևանների հետ առնվազն բարիդրացիական հարաբերություններ: Իսկ մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների երկրորդ շերտը մեր արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումն է: Ինչպես ականատես եղանք, մեր ավանդական գործընկերների հետ փոխգործակցությունը մենք միշտ չէ, որ օգտակար էր:
Բայց և ընդհանրապես, ներկայումս մեր արտաքին քաղաքականության նպատակը մի փոքր այլ է, եվ եթե հակիրճ ձևակերպենք, դրա նպատակը կլինի պաշտպանել մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, մեր սահմանների անխախտելիությունը, նաև ժողովրդավարությունը: Եվ հիմա մենք փորձում ենք զարգացնել մեր գործընկերների հետ հարաբերությունները՝ մտքում պահելով այս ընկալումը: Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա դուք գիտեք, որ մենք անկեղծորեն շահագրգռված ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։
Մենք հավատում ենք, որ Անկարայի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է դրական ազդեցություն ունենալ նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացների վրա։ Բայց նաև հաշվի առնելով, որ Հայաստանը ավելի է մոտենում մեր արևմտյան գործընկերներին՝ այստեղ հավանաբար ես պետք է հարցս ուղղեմ. որտե՞ղ է Թուրքիան տեսնում իր արտաքին քաղաքականությունը՝ թե՛ տարածաշրջանում, թե՛ Եվրամիության ու Արևմուտքի հետ հարաբերությունների մասով։ Ակնհայտ է, որ Հայաստանը ձգտում է մոտենալ Եվրոպական միությանը, Հայաստանի ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ։ Սահմանների բացման դեպքում Թուրքիան, որը նաև ԵՄ մաքսային միության անդամ է, կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ միջև»:
Լրահոս
- Գիտնականներն Արեգակի վրա սև պլազմայի հազվագյուտ արտանետում են գրանցել 23:56 23 Հունվար 2025
- ԱՄՆ-ը ակնկալում է լավ հարաբերություններ Չինաստանի հետ. Թրամփ 23:35 23 Հունվար 2025
- Փաշինյանը Թայլանդի վարչապետի հետ հանդիպմանը կարևորել է համագործակցությունը զբոսաշրջության և առևտրի ոլորտում 23:23 23 Հունվար 2025
- Գուտերեշը դեռ չի պլանավորում հանդիպել Թրամփի հետ 23:10 23 Հունվար 2025
- Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 22:48 23 Հունվար 2025
- Մասիսում մեքենան բախվել է էլեկտրասյանը, տուժածներ կան 22:21 23 Հունվար 2025
- Վարձատրության դիմաց թմրանյութի փաթեթներ է տեղադրել Հայաստանի տարբեր քաղաքներում 21:43 23 Հունվար 2025
- Ուկրաինան պատրաստ է պայմանագիր կնքել, ուզում եմ որքան հնարավոր է՝ շուտ հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ․ Թրամփ 21:31 23 Հունվար 2025
- Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. «Փաստինֆո» 21:17 23 Հունվար 2025
- Գյուղացիների խոսքով՝ որդին կասկածվում է մոր շիրմաքարը կոտրելու մեջ 20:38 23 Հունվար 2025
- Փրկարարները մասնատել են վտանգ ներկայացնող ծառը 20:26 23 Հունվար 2025
- Մոսկվան պաշտպանում է Բաքվի ու Երևանի ուղիղ երկխոսությունը․ Մարիա Զախարովա 20:07 23 Հունվար 2025
- Փաշինյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին է ներկայացրել Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքը 19:53 23 Հունվար 2025
- Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան 19:29 23 Հունվար 2025
- Իվանկա Թրամփը հոր երդմնակալության արարողությանը նվիրված միջոցառումներին կրել է ավելի քան 1,1 մլն դոլար արժողությամբ զարդեր 19:03 23 Հունվար 2025
- Վստահ եմ՝ Թրամփի վարչակազմն ավելի կոշտ դիրքորոշում կորդեգրի Ադրբեջանի նկատմամբ․ Ռուբեն Վարդանյանի փաստաբան 18:45 23 Հունվար 2025
- Խարբերդի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. երեկ նրա ծննդյան օրն է եղել 18:25 23 Հունվար 2025
- Լռում են․․․ ՝ որոշները պատերի տակ խոսելով, բայց իշխանական կերակրատաշտից օգտվելով. Լիլիթ Գալստյան 18:02 23 Հունվար 2025
- Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք 17:37 23 Հունվար 2025
- ChatGPT-ի աշխատանքում զանգվածային խափանում է առաջացել 17:24 23 Հունվար 2025
Փոխկապակցված նորություններ
- 21:17 23 Հունվար 2025 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. «Փաստինֆո» Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. «Փաստինֆո»
- 20:07 23 Հունվար 2025 Մոսկվան պաշտպանում է Բաքվի ու Երևանի ուղիղ երկխոսությունը․ Մարիա Զախարովա Մոսկվան պաշտպանում է Բաքվի ու Երևանի ուղիղ երկխոսությունը․ Մարիա Զախարովա
- 18:45 23 Հունվար 2025 Վստահ եմ՝ Թրամփի վարչակազմն ավելի կոշտ դիրքորոշում կորդեգրի Ադրբեջանի նկատմամբ․ Ռուբեն Վարդանյանի փաստաբան Վստահ եմ՝ Թրամփի վարչակազմն ավելի կոշտ դիրքորոշում կորդեգրի Ադրբեջանի նկատմամբ․ Ռուբեն Վարդանյանի փաստաբան
Տնտեսություն
- 15:20 23 Հունվար 2025 Հատուկ հարկման համակարգ ընտրելու վերջնաժամկետը 2025 թվականի փետրվարի 20-ն է Հատուկ հարկման համակարգ ընտրելու վերջնաժամկետը 2025 թվականի փետրվարի 20-ն է
- 14:44 23 Հունվար 2025 Տարադրամի փոխարժեքները հունվարի 23-ին Տարադրամի փոխարժեքները հունվարի 23-ին
- 10:21 23 Հունվար 2025 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
Հասարակություն
- 22:48 23 Հունվար 2025 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
- 22:21 23 Հունվար 2025 Մասիսում մեքենան բախվել է էլեկտրասյանը, տուժածներ կան Մասիսում մեքենան բախվել է էլեկտրասյանը, տուժածներ կան
- 21:43 23 Հունվար 2025 Վարձատրության դիմաց թմրանյութի փաթեթներ է տեղադրել Հայաստանի տարբեր քաղաքներում Վարձատրության դիմաց թմրանյութի փաթեթներ է տեղադրել Հայաստանի տարբեր քաղաքներում