03:08:09 29°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վերականգնվելու եմ իմ պաշտոնում, մեկ-երկու մարդ պատժվելու է. Ռուբեն Վարդազարյան․ «Փաստինֆո»

    22:29 5 Հուլիս 2022

    Գաղտնի ձայնագրության հրապարակմամբ հիմնական ակնկալիքներն արդարացվել են։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

    «Պատկերացրեք՝ այո։  Իմ նպատակը չի եղել Ջհանգիրյանի հրաժարականը։ Ես ձայնագրելով և ձայնագրությունը հրապարակելով մեկ նպատակ եմ հետապնդել»,- ասել է Ռ. Վարդազարյանը՝ անդրադառնալով հրապարակված աղմկահարույց ձայնագրությանը և հարցին՝ արդյոք ձայնագրության հրապարակումից հետո իր ակնկալիքներն արդարացվել են։

     

    Ձայնագրության հրապարակումից հետո Գագիկ Ջհանգիրյանը հանրայինի եթերում հաստատել է, որ ԲԴԽ նախագահին հարկադրվել է հրաժարական տալ, անձամբ ինքը բանակցություններ է վարել՝ խոստովանելով, որ ԲԴԽ նախագահին հրաժարական պարտադրելն այդքան էլ հեշտ գործ չէ։

    Վարդազարյանն ամրագրել է, որ, այո, հեշտ բան չէ, առաջին օրվանից ծանոթ էր օրակարգին, բայց ինքը  հրաժարական չի տվել։

    «Բիրտ ուժ կիրառելով, ապօրինություն անելով հասան իմ լիազորությունների դադարեցմանը՝ առանց իմ հրաժարականի»,- ասաց Վարդազարյանը՝ հավելելով, որ իրեն առաջարկել են մնալ դատավոր, մնալ ԲԴԽ անդամ և հրաժարական տալ ԲԴԽ նախագահի պաշտոնից, ինչը ևս մերժել է. «Գտել եմ, որ չկա Հայաստանում այնպիսի մարդ և այնպիսի մեխանիզմ, որ կարող է պահանջել իմ հրաժարականը»։

    Դիտարկմանը, որ իր փոխարեն հրաժարական տվեց Ջհանգիրյանը, Վարդազարյանն ասել է․ «Դատական իշխանությունը փրկվեց այն բիրտ ուժ կիրառողից, որն իրենց նկատմամբ այդ պատվերն իջեցնում էր և հետևում էր, որ այդ պատվերը կատարվեր»։

    Վարդազարյանի արձանագրմամբ՝  իր նկատմամբ իրականացվող հետապնդումը՝ թե ԲԴԽ-ի կողմից, թե՛ քրեական հետապնդման առումով՝ քաղաքական է, ինքը պայքարելու է դրանց դեմ։

    «Սկզբունքորեն վերադառնալու եմ իմ աշխատանքին, դա ժամանակի հարց է՝ ընդամենը։ Ինձ համար դա սկզբունքային է, թեկուզ մեկ օրով վերականգնվելու եմ, մեկ-երկու մարդ պատժվելու է, որոնք ակնհայտ անարդար որոշումներ են կայացրել՝ իմ նկատմամբ և ոչ միայն իմ նկատմամբ»,- ընդգծեց Վարդազարյանը։

    Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք սկզբնաղբյուրում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս